Բարի գալուստ Վեյն

հեռուստասերիալ

Բարի գալուստ Վեյն (անգլ.՝ Welcome to the Wayne), Բիլլի Լոպեսի ստեղծած ամերիկյան անիմացիոն շարքը։ Այն առաջին անգամ ցուցադրվել է Nick.com-ում, 2014 թվականի նոյեմբերի 14-ին։ 2015 թվականի ապրիլին հաստատվել է, որ անիմացիոն շարքի ձևաչափը լիամետրաժ կդառնա և կթողարկվի 2017 թվականին[1]։ Առաջին սերիայի պրեմիերան կայացել է 2017 թվականիի հուլիսի 24-ին, Nickelodeon հեռուստաալիքով։ Վերջին շարքը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 26-ին։

Բարի գալուստ Վեյն
անգլ.՝ Welcome to the Wayne
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկինոկատակերգություն և կատակերգական հեռուստասերիալ
ԵրաժշտությունEgo Plum?
Երկիր ԱՄՆ և  Կանադա
Լեզուանգլերեն
ԸնկերությունNickelodeon Animation Studio և Yowza! Animation?
ԴիստրիբյուտորParamount Television Studios
Տևողություն22 րոպե

Սյուժե խմբագրել

Անիմացիոն շարքը պատմում է Օլի Թիմբերսի և Էնսի Մոլինայի` երկու տասնամյա տղաների մասին, որոնք ուսումնասիրում են իրենց ապրած տարօրինակ, խելագար քաղաքը` Վեյնը։ Կկարողանա՞ն արդյոք նրանք բացահայտել դրա բոլոր գաղտնիքները։ Մուլտֆիլմում ցույց է տրվում, թե ինչպես են երկու ընկերները հաղթահարում տարբեր փորձություններ և փախչում Լրտեսուհու ճիրաններից 8-I բնակարանից, ծանոթանում են Վեյնի անսահման և անկանխատեսելի աշխարհին, որը բնակեցված է յուրահատուկ, եզակի բնակիչներով։

Կերպարներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Օլի Թիմբերս` գլխավոր հերոս, Էնսիի լավագույն ընկերը և Սարալայնի մեծ եղբայր
  • Էնսի Մոլինա` երկրորդ գլխավոր հերոս, Օլիի և Սարալայնի լավագույն ընկերը։ Լավ օգնում էր Թիմերսներին
  • Սարալայն Թիմբերս` Օլիի փոքրիկ քույրիկը և Էնսիի ընկերուհին
  • Լիֆ Դոբրոդնի 3-րդ` կերպար, ավելի բարձր է, քան Օլին և Էնսին
  • Վենդել Վասերմեն` վամպիրների որսորդը
  • Անդրեյ` վամպիր

Երկրորդական կերպարներ խմբագրել

  • Դռնապան Ջորջ
  • Լրտեսուհին 8-րդ սենյակից
  • Մաստերսոնը և Հավայացին
  • Իոնա Բիշոպ
  • Բժիշկ Մոլինա

Դրվագներ խմբագրել

Վեբ սերիաներ (2014) խմբագրել

Անվանում Թողարկման ամսաթիվը (ԱՄՆ) ԱՄՆ-ում հանդիսատեսի թիվը (միլիոն)
1 Chapter 1 (Սերիա 1) 2014 թվականի նոյեմբերի 14 N/A
2 Chapter 2 (Սերիա 2) 2014 թվականի նոյեմբերի 21 N/A
3 Chapter 3 (Սերիա 3) 2014 թվականի նոյեմբերի 28 N/A
4 Chapter 4 (Սերիա 4) 2014 թվականի դեկտեմբերի 12 N/A
5 Chapter 5 (Սերիա 5) 2014 թվականի դեկտեմբերի 19 N/A
6 Chapter 6 (Սերիա 6) 2014 թվականի դեկտեմբերի 26 N/A

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Բիլլի Լոպեզ` Օլի Թիբերս
  • Ալանա Յուբակ` Էնս Մօլինա
  • Դանա Ստինգոլդ` Սարալայն Թիբերս
  • Նոյ Գալվին` Լիֆ Դոբորոդնի 3-րդ
  • Բիլ Լոբլի (վեբ սերիաներում), Ռոբի Սաբլետ` Гаваец
  • Մարկ Թոմպսոն` Մաստերսոն
  • Վեորոնիկա Տեյլոպ` Արնախում
  • Կորի Ջեքսոն (վեբ սերայում), Քէրի Մենս` Իոնա Բիշոպ
  • Բիլ Լոբլի (վեբ սերիայում), Դէվիդ Ուիլլիս` դռնապան Ջորջ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել