Բարթող Թելյան

հայ հրապարակախոս, խմբագիր

Բարթող Թելյան (1838, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1911), հայ հրապարակախոս, խմբագիր։

Բարթող Թելյան
Ծնվել է1838
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1911
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Ծնվել է Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսիսյան վարժարանում, ավարտելուց հետո պաշտոնավարել է Պատրիարքարանում, միաժամանակ ունեցել գրական-հրապարակախոսական գործունեություն։ «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն» և այլ պարբերականներում իր ստորագրությամբ կամ Ցոլակն, Ալևոր ծածկանուններով տպագրել է բազմաթիվ հոդվածներ[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 355.