Բարբարոսական օրենքներ

Բարբարոսական օրենքներ (լատ.՝ Lgees barbarorum, բառացի՝ բարբարոսների օրենքներ), գերմանական ցեղերի սովորութային իրավունքի գրառումներ։ Կազմվել են 5-ից 9-րդ դարերում՝ արտացոլելով տոհմացեղային կարգերից ֆեոդալականին անցնելու ընթացքը։ Գրվել են թագավորական և դուքսական իշխանության նախաձեռնությամբ ։ Նրա կանոնները վերաբերում էին քրեական իրավունքին, դատավարությանը, ցեղի անդամների ունեցվածքային հարաբերություններին, նոր կազմավորվող պետության մարմիններին։ Դրանք վկայում են հասարակության շերտավորման, համայնական կարգերի քայքայման ու պետության առաջացման, թագավորի և եկեղեցու իշխանության ուժեղացման մասին։ Ֆեոդալական կարգերի ամրապնդմանը զուգընթաց բարբարոսական օրենքները կորցրեցին իրենց նշանակությունը և 9-րդ դարում մեծ մասամբ դադարեցին կիրառվելուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 310 CC BY-SA icon 80x15.png