Բարբարա Գրեյս Թուկեր, Ավստրալիայի խաղաղության համար պայքարող ակտիվիստներից[1]։ Նա բնիկ մելբուրնցի է (Մելբուրնի արվարձան[2]՝ Գլեն Ուեվերլիից)։ Ճանապարհորդել է մինչև Բրիտանիայում 1980-ականների սկզբին հաստատվելը։

Թուկերը Լոնդոնի Խորհրդարանի հրապարակում, մարտ, 2012
Բրայան Հույը (հենակներով) Բարբարա Գրեյս Թուկերի հետ, 2009, Ծննդյան օրը

Թուկերը միացել է Լոնդոնի խորհրդարանի հրապարակային խաղաղության արշավին (Բրայան Հույին) 2005 թվական դեկտեմբերին։ Այս շուրջօրյա քարոզարշավը նախաձեռնել էր Հույը 2001 թվականի հունիսին՝ բողոքելու Իրաքի կազմակերպած պատժամիջոցների դեմ, որոնց պատճառով խաթարվել էր իրաքյան հասարակության կյանքը և, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, սպանվել էր 500,000 երեխա[3]։ Թուկերը յոթ տարվա ընթացքում մոտավորապես 47 անգամ ձերբակալվել է (սովորաբար` «չարտոնված ցույցի» մեղադրանքով)։ Նա 9 շաբաթվա բանտարկություն է կրել Հոլովեի բանտում [4][5]։ 2012 թվականի հունվարից նրան թույլ չի տրվել օգտագործել վրան, վերմակ կամ քնապարկ։ Դրանից հետո նա քնել է աթոռի մեջ, մինչև որ դա նույնպես բռնագրավվել է։ Թուկերը բուժվել է Հիպոթերմիա հիվանդության դեմ և որոշ ժամանակը անցկացրել է ներերակային ընդունելով։ 2013 թվականի հունվարին (ընդհանուր առմամբ ութ տարի շարունակ հրապարակային բողոքից հետո) Թուկերը հացադուլ է սկսել [6]։ Նա և իր կողմնակիցները շարունակում են իրենց պայքարը[7] and did so until later in 2013.[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Parliament camp protester to take fight to Europe». BBC UK. 2011 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  2. «The Aussie peace protester of London». www.australiantimes.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  3. «Iraq surveys show 'humanitarian emergency'». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  4. «Turning a blind eye to authoritarianism». www.morningstaronline.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  5. «Barbara Grace Tucker». London: The Independent. 2011 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  6. «Parliament Square peace protester stages hunger strike». www.standard.co.uk. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  7. «Peace activist campaigning against UK role in wars». PressTV Iran. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. https://www.standard.co.uk/news/london/peace-at-last-final-anti-war-protesters-leave-parliament-square-after-12-years-8608893.html