Բարանովսկի հրաբուխ (Պրիմորիեի երկրամաս)

Բարանովսկի հրաբուխ, հանգած հրաբուխ Պրիմորիեի երկրամաս։ Գտնվում է 100 կմ հյուսիս քաղաք Վլադիվոստոկից։ Հրաբխի բերանով անցնում է Ռազդոլնայա գետը (Սույֆուն)։ Հրաբխի բերանին գտնվում է նաև երկաթգծային կայարանը և Բարանովսկիյ գյուղը։

Բարանովսկի հրաբուխ
Տեսակհրաբուխ
Երկիր Ռուսաստան
Բարանովսկի հրաբուխ (Պրիմորիեի երկրամաս) (Ռուսաստան)##
Բարանովսկի հրաբուխ (Պրիմորիեի երկրամաս) (Ռուսաստան)

Հրաբխի տարիքը գնահատվում է միլիոնավոր տարիներ։ Լեռան խառնարանը ավերված է։ Կանգուն են միայն խառնարանի որոշ հատվածներ՝ արևմտյան, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ռազդոլնայա գետի ավազանը։ Հրաբուխի ամենաբարձր կետը գտնվում է խառնարանի արևմտյան հատվածում, որտեղ բարձրությունը հասնում է մինչև 160 մ։