Բասմա (թուրք.` մատնահետք[1]), հատուկ մատրիցայի՝ բասմանե տախտակների օգնությամբ ծավալավոր նկարների դրոշմավորման տեխնիկայի տեսակներից մեկը։ Բասմա են անվանում նաև բարակ մետաղե կամ կաշվե նախշերով թերթեր՝ դրոշմված նույն տարբերակով։ Ի տարբերություն քանդակադրոշմանը՝ բասմայի տեխնիկայով արված ծավալային նկարները թույլ են տալիս խնայել ժամանակ և բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։

«Հովհաննես Մկրտիչ Անապատի Հրեշտակ», բասմային եզրագիծ

Բասմա էին անվանում հատուկ նշանը, կամ այն թիթեղիկը, որը տրվում էր թաթար-մոնղոլական խաների կողմից XIII—XV դարերում որպես հավատարմագիր։ Վաղ ժամանակում այդ նշանը Չինաստանում անվանվում էր Պայցզա։

Բասմայով աշխատանքը (բասմայից) բարակ, թեթև, թերթավոր արծաթ, որի վրա դրոշմում էին տարբեր նախշեր (բույսեր)։ Սրբապատկերների վրա բասմաով էր արվում միայն եզրագիծը, այսինքն կերպարների երիզները։ Թեթևությամբ և էժանությամբ բասմայով աշխատանքը եղել է շատ տարածված։ Մոսկվայում կար հատուկ բասմաչիների գյուղարվարձան, իսկ հիմա՝ Բասմաննի[2]։

Պատմություն խմբագրել

Ռուսիայում բասման հանդիպում է XI դարից. այն տարածվեց սուրբ իրերը թանկարժեք թիթեղով ծածկելու բյուզանդական ավանդության ազդեցության տակ։ Այդպիսի դրոշմումը թիթեղի վրա տարածված էր ամբողջ ուղղափառ երկրում[3]։

Բասման սրբանկարչությունում խմբագրել

 
Սրբազան Լեոնտի Ռոստովսկի, բասմային եզրագիծ, XVI դարի երկրորդ կիսամյակ

Հին ռուսական արվեստում բասման գործածվում էր սրբապատկերների, պատկերախորշերի և պատկերասրահի զարդարանքի համար։ 14-16-րդ դարերում սրբանկարչությունում մեծ տարածում ունեին հատկապես բասմանային եզրագծերը, կամ մետաղե մակադրվագները։ Բասմաով արված եզրագծերը փակում են միայն այն մասերը, որտեղ չկան սրբանկարչության պատկերներ՝ օրգանապես լրացնելով սրբապատկերի գեղարվեստական մասը։

Չի կարելի շփոթել բասմաով արված եզրագծերը դրվագադիր եզրագծերի հետ, որը գործնականում փակում է գեղանկարչությունը ամբողջությամբ՝ թողնելով անցքեր սրբերի երեսի և ձեռքերի համար։ Այդպիսի եզրագծերը հաճախ կարող հանդիպում են XVII-րդ դարում։ Հետագայում այդպիսի եզրագծերը դառնում են գերակշռող։

Բասմային եզրագծերը լինում են կամ սրբապատկերի դաշտում կամ ֆոնի վրա։ Բասմայից նաև պատրաստում էին պսակներ, որոնք դնում էին սրբապատկերի լուսապսակի վրա։ Պսակները ծավալով էին պատրաստում։ Ոսկեզօծ և արծաթազօծ բասմաները համադրում էին մի նկարչական ստեղծագործության մեջ։

Կատարման տեխնիկան խմբագրել

  • Պատրաստվում է բասմայի տախտակ (մատրիցա)։
  • Դրոշմամայրի վրա դրվում է բարակ մետաղե թիթեղ, որի վրա անհրաժեշտ է ստանալ ռելիեֆ։
  • Վերևից դրվում է կապարի շերտը, որը հանդիսանում է միջին շերտ նյութի և հարվածող գործիքի միջև։
  • Դրոշմումն իրականացվում է կապարի վրա փայտե մուրճի (թակ) հարվածների օգնությամբ։ Գործիքի փոխարեն կարելի է օգտագործել նաև մամլիչ։ Ուժի ազդեցության տակ կապարե հենարանը (նյութերի հետ միասին) ներթափանցում է դրոշմամայրի բոլոր խորությունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В. В. Игошев. Басма // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — Т. IV. — С. 375-376. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9.
  2. П. И. Мельников (Андрей Печерский). На Горах. Том 1, стр. 520.
  3. В.В.Игошев, Типология и символика серебряной басмы XV-XVII веков. Часть I 2009

Աղբյուրներ խմբագրել

  • По материалам: Е. В. Гладышева, Л. В. Нерсесян. «Словарь-указатель имен и понятий по древнерусскому искусству»
  • Басма—Технологии, секреты, рецепты — Project X51

Գրականություն խմբագրել

  • «Басма». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Гордиенко Э. А., Трифонова А. Н. Каталог серебряных окладов Новгородского музея-заповедника/ Музеи: Художественные собрания СССР. — М., 1986.