Բառ գիրգ Տալիանի

հայ-իտալերեն բառարան

«Բառ գիրգ Տալիանի», հայ-իտալերեն բառարան։

Բառ գիրգ Տալիանի
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն

Տպագրության վայրը, տպարանը և թվականը հայտնի չեն։ Վերնագրից հետո առաջին տողը՝ «Ած.-տիօ ածութի-տիվինիթայ…» (80 էջ, 80, 9 x 6 սմ)։ Ենթադրվում է, որ տպագրվել է Վենետիկում՝ Միքելանջելո Բորբոնիի տպարանում. տպագրությունը նման է 1681 թվականին այնտեղ լույս ընծայված Ժամագրքին։

1–64-րդ էջերում բուն բառարանն է, որտեղ հայերեն բառերը ներկայացված են հայատառ իտալերեն թարգմանությամբ, 65–80-րդ էջերում՝ «Խօսք Տալիանի» խոսակցարանը (զրուցարան), որտեղ հայերեն բառերն ու բառակապակցությունները տրված են հայատառ իտալերեն թարգմանություններով։

Առաջին տողը՝ «Բարով հազար բարի պարոնին….»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։