Բառերից քառակուսի, գլուխկոտրուկ բառերով, որում պետք է բառերն իրար տակ գրել ( ի նկատի ունենալ, որբառերը պիտի լինեն սովորական գոյական սկզբնական ձևում, ինչպես խաչբառում)։ Աղյուսակը պիտի ունենա քառակուսու տեսք, որոնց մեջ բոլոր սյունակներում բառ կարդացվի։ Սյունակում կարող են լինել այն բառերը, որոնք համատասխանում են իրենց թվերին համապատասխանող գծերին (այդպիսի քառակուսուն անվանում են կիսակախարդական կամ կիսամոգական), և կարող են կարդացվել նաև ուրիշ բառով։ Միանգամից գտնել 5×5 քառակուսի բաղկացած տասը տարբեր բառերից (ամբողջական կամ մոգական քառակուսի) շատ դժվար է։

ՊատմությունԽմբագրել

Ամենահին բառերի քառակուսին, հնարավոր է, եղել է լատինական ետևառաջ (պալինդրոմ) կարդացվող քառակուսի SATOR-ը՝ 1990-ական թվականներին։ Այդպիսի քառակուսիները գտնում էին ձեռքով, ինչը զուգորդված է եղել մեծ դժվարությունների հետ։ Հայտնի է եղել միայն 2×2, 3× 3, 4× 4, 5× 5 չափսերով մի քանի քառակուսիներ։

ՀրապարակումԽմբագրել

«Գիտություն և կյանք»[1] ամսագրում «Հոգեբանական պրակտիկում» խորագրի տակ Սերգեյ Մելանտիկովի գրության մեջ հրապարակված է եղել հոդված « Բառերի քառակուսի»-ների մասին, որում ասվել է.

«Գիտություն և կյանք» ամսագրում  հաճախակի հրապարակվել են խնդիրներ, որոնցում պահանջվում էր բառերով լցնել քառակուսի մատրիցներ 2× 2, 3×3, 4×4, 5×5 չափերով այնպես՝ որ ուղղաձիգ և հորիզոնական բառերը չկրկնվեն (տեսնել, օրինակ՝ համար 1, 1975 թ., համար 6, 1977 թ.):

«Ինտելեկտուալ խաղեր»[2] ամսագրում, որը հրատարակվել է Չելյաբինսկում, խմբագրության կոլեգիալ անդամ և մարզում ինտելեկտուալ խաղերի հայտնի մասնագետ Օլեգ Ստեփանովը բերեց երկու «բառերից քառակուսի», որոնցից երկրորդը (տասը բառից) ստեղծել էր Մ. Էսկինիմը։

Առաջինը, ով կիրառել է այս գործում համակարգիչ, եղել է Սերգեյ Մելիկովը, ով ստացել է մի քանի հարյուր «բառերի քառակուսի» 5×5 չափերի և երկու բառերի քառակուսի 6×6 չափերի։ Հետագայում, օգտագործելով ավելի շատ գոյականներ, նա գտել է մի քանի տասնյակ բառերի քառակուսի 6×6 չափերի , բայց ո՛չ 7×7 և ո՛չ էլ 8×8 չափերի քառակուսիներ գտնել չի ստացվել։

П О Л О З
О С О К А
Л О Т О К
О К О В А
З А К А Т
С О П Л О
О П Р О С
П Л И Т А
К О М О Д
А Т А К А

Օգտագործում գլուխկոտրուկումԽմբագրել

Բառերի քառակուսին օգտագործվում է որպես խաչբառ, այս պարագայում նրանց ցանցում չկա դատարկ վանդակ։

Նրանում մնում միայն վերին հորիզոնական տողը և ձախ ուղղաձիգ բառերը, կամ որոշ տառեր փոխարինվում են կետերով և առաջարկում են վերականգնել բոլոր բառերը։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Сергей Мельников Квадраты из слов // Наука и жизнь. — 1996. — В. 7. — С. 45.
  2. Олег Степанов Опять квадратные слова // Интеллектуальные игры. — 1992. — В. 5. — С. 10.

Արտաքին հղումԽմբագրել