«Բանվոր», աշխատավորական-համայնավարական երկշաբաթաթերթ, որը 1928–1929 թվականներին հրատարակվել է Փարիզում։

Բանվոր

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1928–1929 թվականներին Փարիզում։

Հայ բանվորական շրջաններում երկշաբաթաթերթը քարոզել է համայնավարական գաղափարներ, լուսաբանել Ֆրանսիայի կոմկուսի գործունեությունը, հայ աշխատավորությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել Ֆրանսիայի բանվորական շարժմանը։ Մեծ տեղ է հատկացրել հակապատերազմական քարոզչությանը, նյութեր է տպագրել ԽՍՀՄ-ի և Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մասին։

Պատկերել է ֆրանսահայ գաղութի կյանքը, մասնավորապես՝ հայ աշխատավորների վիճակը, պաշտպանել նրանց շահերը։ Փակվել է ֆրանսիական իշխանությունների պահանջով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։