Բայ Յուն, ծնվել է 1991 թ.- ի սեպտեմբերի 7-ին, իգական սեռի Մեծ պանդա է, որը գտնվում է Սան Դիեգո կենդանաբանական այգում։ Բայ Յունը Չինաստանի Վոլոնգ Մեծ Պանդա հետազոտական կենտրոնի առաջին հաջող ծննունդն էր[1]։ 1996 թ.-ի սեպտեմբերից մինչև 2019 թ.-ի մայիս Բայ Յուն ապրում էր Սան Դիեգո կենդանաբանական այգում[1]։ 2012 թ.-ին ծնվեց Բայ Յունի վեցերորդ ձագը, որը Սան Դիեգոյի կենդանաբանական այգի ժամանելուց հետո համարվում էր առավել պահպանված պանդաներից, որոնք ծնվել են Չինաստանի սահմաններից դուրս բուծման հաստատություններում։ 2019 թ.-ի մայիսին Բայ Յունը իր վեցերորդ ձագի հետ վերադարձավ Չինաստան, քանի որ պանդաների 23 տարվա պահպանման վարկը ավարտվել էր Չինաստանի և «Սան Դիեգո» կենդանաբանական այգու միջև։

Բայ Յուն
Բայ Յունը 2008 թ.-ին
Այլ անուններ白雲
Անվան բնօրինակ白云
ՏեսակՄեծ Պանդա
Սեռիգական
Ծնվել է1991
ԾննդավայրԴուջանգյան, Չինաստան
ՏերՉինաստանի Մեծ Պանդայի պահպանման հետազոտման կենտրոն
ԾնողներԴոնգ Դոնգ և Պան Պան
Ձագեր6
 Bai Yun Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բայ Յունի մայրը՝ Դոնգ Դոնգը, ապրում էր վայրի բնության մեջ և 2011 թ.-ին՝ Բայ Յունի մահվան ժամանակ գտնվում էր Գուանչժոուի Պանյու Սիանգջիանգ վայրի կենդանական աշխարհում[2][3]։ Բայ Յունի հայրը՝ Պան Պանը, ով նաև Թիան Թիանի հայրն էր, ապրում էր Զունիում։ 1999 թ.-ի գարնանը, Բայ Յունը արհեստականորեն բեղմնավորվեց Շի Շի պանդայի հետ։ 1999 թ.-ի օգոստոսի 21-ին, Բայ Յունի առաջին ձագը ծնվեց՝ Հուա Մեյը, ով առաջին Մեծ Պանդան է, ծնվել է Միացյալ Նահանգներում և ապրել է մինչև չափահասություն։ Բայ Յունն ունի ևս հինգ ձագ՝ Մեյ Շենգ (2003), Սու Լին (2005), Զեն Զեն (2007), Յուն Զի (2009), և Սաո Լիվու (2012), բոլորը բնական զուգավորման միջոցով։ Բայ Յունը և այս ձագերի հայրը՝ Գաո Գաոն, համարվում են ամենահաջողակ պանդաների ծնողները անազատության մեջ[4][5]։ 2012 թ.-ին Սաո Լիվու պանդայի ծնվելուն պես, Բայ Յունը դարձավ երկրորդ ամենահին պանդան։

23 տարի իր հայրենի երկրից հեռու գտնվելով, Բայ Յունը և իր որդին՝ Սաո Լիվուն, ապահով վերադարձան Չինաստան, Դուջիանգյան՝ Չինաստանի Մեծ Պանդա հետազոտական կենտրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Meet the Pandas». San Diego Zoo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  2. «Dong Dong died». www.giantpanda.com. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  3. «Farewell to Panda Dong Dong». San Diego Zoo. 2011 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  4. «San Diego's Panda 'Supercouple' Keeping Sparks Alive». FOXNews.com. 2007 թ․ նոյեմբերի 23.
  5. «San Diego Zoo's giant panda couple enjoy mating success». Oakland Tribune. 2007 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել