Բաղնիքի ջուր, գետակ Հայկական լեռնաշխարհում։ Պատկանում է Եփրատի ավազանին։ Հոսում է Երզնկայի շրջանով։ Սկիզբ է առնում Սուրբ Նիկողոս վանքից վեր ընկած Քեշիշդաղի լեռան կենտրոնական գագաթի ստորոտից՝ 8 ձորերից եկող ակունքներով, հոսում է Բաղնիքի ձորով, ապա Բթառիճ գյուղի մոտ բաժանվում է երկու ճյուղի և, դաշտում միանալով այլ գետակների, թափվում է ճահիճները։ Այստեղից էլ Սև ջուր անունով միանում է Եփրատին։ Բաղնիքի ջուրը հայտնի է իր հորդառատությամբ, մաքրությամբ, սառնությամբ և բուժիչ հատկություններով[1]։

Բաղնիքի ջուր
Տեղակայում
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 608 — 992 էջ։