Բաղդադում Հայաստանի դեսպանություն

Բաղդադում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն է Իրաքում։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի միջազգային գոտում (Կանաչ գոտի)։

Բաղդադում Հայաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՀայաստան
Ընդունող երկիր Իրաք
ՀասցեHouse 5, Street 11, Section 215
Կայքiraq.mfa.am

2018 թվականի նոյեմբերից Իրաքում Հայաստանի դեսպանը Հրաչյա Փոլադյանն է[1]։

Երկկողմ հարաբերություններ

խմբագրել

Հայաստանի և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 12-ին։ Հայաստանն իր դեսպանությունը Բաղդադում բացել է 2000 թվականին, իսկ Իրաքի դեսպանությունը Երևանում բացվել է 2001 թվականին։

2003 թվականի պատերազմի պատճառով Հայաստանն ու Իրաքը ընդհատել են իրենց դեսպանությունների գործունեությունը։ 2010 թվականին վերաբացվել է Բաղդադում Հայաստանի դեսպանությունը, իսկ 2012 թվականին իր գործունեությունն է սկսել Երևանում Իրաքի դեսպանությունը[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. LLC, Helix Consulting. «Ambassador - Embassy of Armenia to Iraq». iraq.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. LLC, Helix Consulting. «Structure & Contacts - Embassy of Armenia to Iraq». iraq.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.