Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալա (այլ կիրառումներ)

Բալա , հնագույն երկիր Հայասայից հյուսիս, հետագայի Փոքր Հայքի կամ նրա ու Մեծ Հայքի սահմանային տարածքներում։ Հիշատակվում է խեթական և ասորեստանյան արձանագրություններում։ Այստեղ բնակվում էին կասկայցի կոչվող ցեղերը։ Տեղադրության մասին կան մի քանի կարծիքներ։ Ըստ Ֆորրերի, Բալա հնագույն երկիրը գտնվում է Կոմանայի՝ Թոկատ, և Սեբաստիայի՝ Սվաս, Գյոտցեն իր կազմած՝ Խեթական թագավորության քարտեզում Բալան տեղադրել է Ալիս և Կոնախ գետերի միջև, Կավանյակը՝ խեթերի մայրաքաղաք Խատուշշայից հյուսիս-արևելք, Պաֆլագոնիայի սահմանի մոտ, Ն․Ադոնցը՝ և Ա․Զախարովը՝ Ալիս և Լիկոս գետերի հովտում, Ամասիա քաղաքի շրջանում, Հ․Մանանդյանը՝ հիմնականում հետևելով Էմիլ Ֆորրերին՝ Բալայի սահմանները հասցնում է մինչև Տևրիկ, Արաբկիր և Ակն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 582 — 992 էջ։