Բազմակուսակցական համակարգ
Բազմակուսակցական համակարգ, կուսակցական համակարգ, որում ընդգրկված են երկուսից ավելի կուսակցություններ. այսինքն՝ տվյալ պետության մեջ իշխանության համար պայքարին մասնակցում են երկուսից ավել կուսակցություններ, ընդ որում այդ կուսակցություններից ոչ մեկը չի կարողանում ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը և ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Տարբերում են եոակուսակցական, քաոակուսակցական, հնգակուսակցական, ատոմացված և այլ կուսակցական համակարգեր։ Այսպիսի բաժանումը պայմանավորված է այն բանով, թե քանի ազդեցիկ կուսակցություններ կան տվյալ պետությունում, որոնք խորհրդարանական ընտրություններում ստացել են խորհրդարանական ներկայացուցչականություն։ Առհասարակ «բազմակուսակցականություն» տերմինն օգտագործելիս նկատի են առնվում ոչ թե տվյալ պետությունում գործող բոլոր կուսակցությունների ամբողջությունը, այլ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում ձեռք են բերում խորհրդարանական տեղեր և մասնակցում են կառավարական կոալիցիաների ձեւավորմանը։ Բազմակուսակցական համակարգի շրջանակներում տարբերակում են.
- «Բևեռացված պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնց բնորոշ է գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական կարգի դեմ հանդես եկող կուսակցությունների, ինչպես նաև աջ և ձախ ընդդիմությունների, գաղափարախոսական տարաձայնությունների բևեռացման, կենտրոնախույս միտումների առկայությունր են։
- «Չափավոր պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնք ընդգրկում են երեքից-հինգ կուսակցություններ, որոնցից ոչ մեկը չի կարող ինքնուրույն ձևավովրել իշխանություն, որի հետեւանքով ձևավորվում են կոալիցիոն կառավարություններ։ Այսպիսի համակարգերում բացակայում են սոցիալ-տնաեսական կարգի դեմ հանդես եկող կուսակցությունները երկկողմանի ընդդիմությունները, գաղափարախոսական լուրջ տարաձայնությունները, գերակշռում են կենտրոնաձիգ միտումները և այլն։ Բազմակուսակցական համակարգը կարող է լինել մեկ աոաջատսսր կուսակցություն, որը դառնում է կոալիցիոն կառավարության հիմքը, կամ առաջատար կուսակցություն կարող է չլինել։
ԱղբյուրներԽմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва