Բազել II, Բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի փաստաթուղթ «Կապիտալի չափման և ստանդարտների միջազգային կոնվերգենցիա. նոր մոտեցումներ», որը պարունակում է մեթոդական առաջարկություններ բանկային կարգավորման բնագավառում։ «Բազել II» համաձայնության գլխավոր նպատակը բանկային գործում ռիսկերի կառավարման որակի բարձրացումն է, ինչն իր հերթին պետք է ամրապնդի ֆինանսական համակարգի կայունություններն ընդհանրապես։

Հիմնական նորարարություններ խմբագրել

Համեմատած «Բազել I»-ի հետ՝ նորարարությունները հետևյալն են.

  • Հենց բանկերի կողմից անցկացվող ռիսկերի քանակական գնահատման հնարավորության վրա հիմնված ռեգուլյատիվ կապիտալի հավասարակշռված հաշվարկման ռիսկերի նկատմամբ առավել զգայուն համակարգի ստեղծում,
  • վարկային ռիսկերի նվազեցման գործիքների առավել լայն տարածում,
  • գործառնական ռիսկի ներքո գտնվող կապիտալի նկատմամբ նոր պահանջներ,
  • վերահսկողության մարմինների դերի ընդլայնում,
  • բանկերի կողմից մեթոդոլոգիայի և տեղեկատվության համակողմանի բացահայտում։

Կապիտալին ներկայացվող նվազագույն պահանջներ խմբագրել

Առաջին բաղադրամասը նվիրված է վարկային ռիսկի հաշվարկման մեթոդներին և առաջարկում է վարկային ռիսկի հաշվարկման երկու մոտեցում.

  1. Ստանդարտացված մոտեցումը հիմնված է վարկային պահանջների մեծության կշռմանը այն չափով, որ տրվում է այս կամ այն վարկառուին՝ կախված արտաքին վարկային վարկանիշից, այսինքն՝ վարկանիշից, որը որոշվում է այս կամ այն միջազգային վարկանիշային գործակալության (Standard & Poor's, Moody’s, Fitch Ratings և այլն) կողմից։ Համեմատած Բազել I-ի՝ նորարարությունը ռիսկի գնահատման ժամանակ արտաքին վարկանիշներին ուղղվածությունն է՝ որպես այս կամ այն բանկի (ձեռնարկության) գործունեության օբյեկտիվ ցուցանիշներից մեկը։ Նաև նոր է վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ գրավի հաշվառման ճկուն համակարգը։
  2. Internal Rated Based Approach մոտեցում։ Վարկային ռիսկի չափման տեսանկյունից՝ IRB-ն մաթեմատիկական մոդել է, որ հաշվի է առնում չորս գործոններ՝ գործընկերոջ դեֆոլտի հավանականությունը (PD), գործընկերոջ դեֆոլտի ժամանակ կորուստների սահմանային չափը (LGD), դեֆոլտի պահին պահանջների բացարձակ մեծությունը (EAD) և վարկի կամ պարտատոմսի շրջանառության մնացորդային արդյունավետ ժամկետը (М): Այս ցուցանիշների կիրառմամբ որոշվում են այսպես կոչված սպասվող (EL) և չսպասվող (UL) կորուստները, որոնց մեծությունը ներառվում է կապիտալի բավարարության հաշվարկների մեջ։

Արտաքին հղումներ խմբագրել