Բազա (անձնանուն)

արական անձնանուն

Բազա, հայկական արական անուն։ Առաջացել է բազե թռչնի հայերեն անվան բազա ձևից, որն իրանական ծագում ունի։ Գործածվել է 14-րդ դարում, ավելի հաճախ՝ 18-րդ դարում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[2]։

Բազա
Բազա
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Բազա» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Բազայ, հանգուցյալ որդի Ավետիս քահանայի, ով Հովհաննես գրչին գրել տվեց մի Ավետարան Հարք գավառի Դսնևանք գյուղում, 1316 թվական[3]։
  • Բազայ, հայր Մարտիրոսի, որ դրամով օժանդակեց Հովհաննես գրչին արտագրելու Ավետարանը 1330 թվականին[4]։
  • Բազայ անունը 1575 թվականին հիշատակված է Բազին ձևով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 360-361 — 634 էջ։
  3. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 465
  4. Ձեռագիր, Թավրիզ, 2 բ
  5. Թորոս աղբար, Բ․ 410