Բաբինսկի բուժիչ աղբյուր

Բաբինսկի բուժիչ աղբյուր (ռուս.՝ Бабинский целебный источник), բուժիչ ջրի աղբյուր Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Պետրովկա գյուղում։

Բաբինսկի բուժիչ աղբյուր
Տեսակաղբյուր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊետրովկա (Մյասնիկովի շրջան)
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Աստվածամոր «Կենսակիր աղբյուր» սրբապատկերի եկեղեցու մոտ։ Աղբյուրի ջուրը երկաթյա խողովակի միջով հասնում է հատուկ կառուցված տաղավար։ Ջուր վերցնելու տեղում փակցված են աղոթքներ։ Եկեղեցու մոտ կառուցված են լողարաններ, որտեղ կարելի է աղբյուրի ջրով ցայվել` այն դույլերով բերելով տաղավարից։

Պատմություն խմբագրել

Աղբյուրի պատմությունը սկիզբ է առնում 1841 թվականից։ 19-րդ դարում այն տեղը, որտեղ այժմ գտնվում է տաճարը, հայտնի է դարձել տեղի աղբյուրի մոտ Աստվածամոր սրբապատկերի հայտնությունով։ Աղբյուրը ստացել է հիվանդներին բուժողի համբավ։

Ըստ ավանդության՝ 1841 թվականի ամռանը մի քանի գյուղացիներ մնում են գիշերելու Պետրովկա գյուղի մոտ։ Հաջորդ օրը նրանցից ամենաերիտասարդը գնում է աղբյուրի մոտ՝ ջուր բերելու և այնտեղ տեսնում է աջ ձեռքին Մանուկով Աստվածամոր սրբապատկերը։ Ընդ որում, սրբապատկերը ոչ թե լողում էր, այլ կանգնած էր ուղղահայաց՝ հենվելով ջրհորի հատակի քարին։ Գյուղացին սա պատմում է մյուսներին։ Բոլոր գյուղացիները գնում են աղբյուրի մոտ և տեսնում նույն բանը։ Այնուհետև նրանք տեսածը պատմում են Բաբինսկի բնակավայրի ղեկավարին։ Լուրն արագորեն տարածվում է շրջակա գյուղերում։ Հավատացյալները սկսում են գալ նոր սրբավայր։ Աղբյուրը հայտնի է դառնում «Բաբինսկի» անվամբ, իսկ ավելի հաճախ այն կոչվում էր «Կրինիչկի»[1]։

1848 թվականին աղբյուրի մոտ կառուցվում է մատուռ, որը զարդարված է լինում սրբապատկերներով։ 1849 թվականի վերջին գնդապետ Պյոտր Իլովայսկու և եսաուլ Իվան Կարշինի ջանքերով այստեղ կառուցվում է փայտե եկեղեցի՝ հանուն Աստվածամոր Կենսակիր աղբյուրի։ Բաբինսկի բուժիչ աղբյուրին կից ստեղծվում է ծուխ։

1850 թվականի օգոստոսի 6-ին ատաման Միխայիլ Գրիգորևիչ Խոմուտովի մասնակցությամբ տեղի է ունենում ներկայում գոյություն ունեցող եկեղեցու հիմնարկեքը։

20-րդ դարի սկզբին աղբյուր հաճախող ուխտավորների թիվը սկսեց նվազել։ Պատճառներից մեկն այն էր, որ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակ տեղի ունեցան անկարգություններ, տեղի ունեցան կողոպուտներ և մի քանի սպանություն։ Բացի այդ, աղբյուրը բավական անհասանելի տեղում էր, երկաթուղուց հեռու[2]։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարը փակվել է, սուրբ աղբյուրն անտերության է մատվել։ 20-րդ դարի կեսերին քանդվել են տաճարի գմբեթները, հանվել են զանգերը։ Որոշ ժամանակ տաճարում գործել է գյուղատնտեսական տեխնիկայի արհեստանոց։ Աղբյուրը ծածկվել է աղբով, բայց ջուրը միևնույն է դուրս է եկել գետնի տակից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Св. Синода от 5 авг. 1842 г. за № 11981 в Донскую духовную Консисторию
  2. 2,0 2,1 «Крыничка | Меотида: История, культура, природа нижнего Дона и приазовья» (ռուսերեն). meotyda.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Алексий, иерей. Описание Кринички // Донские епархиальные ведомости. 1914. № 15. С. 620—624; № 16 (1 июня). С. 681—685.

Արտաքին հղումներ խմբագրել