«Բաբելոն-5։ Ներսի ստվերը» (անգլ.՝ Babylon 5: The Shadow Within), գիտա-ֆանտաստիկ վեպերի շարքի գրքերից, որի գործողությունները տեղի են ունենում «Բաբելոն-5» մտացածին տիեզերքում։ Գրքի հեղինակն է հանդիսանում Ջին Կավելոսը, որը միաժամանակ հանդիսանում է Dell Books հրատարակչության խմբագիրը և «Տեխնոմագերի եռագրության» հեղինակը։

Բաբելոն-5։ Ներսի ստվերը
անգլ.՝ Babylon 5: The Shadow Within
ՀեղինակՋեյն Կավելոս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԲաբելոն-5
Էջեր278
ՆախորդԲաբելոն-5: Մատնություններ
ՀաջորդԲաբելոն-5: Անձնական պլաններ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDel Rey Books
Հրատարակման տարեթիվ1997
ԳՄՍՀ0-440-22348-2
OCLC36711257

Իրադարձությունների նկարագրություն խմբագրել

Իրադարձությունները, որոնք նկարագրվում են գրքում, իրականանում են երկու իրար չհատվող սյուժետային գծերում, 2257 թվականի սկզբին, անմիջապես «Բաբելոն-5։ Դրվագ 00։ Հանդիպումներ» ֆիլմում տելի ունեցող իրադարձություններից առաջ, որը հանդիսանում է «Բաբելոն -5» ամբողջ շարքի հիմնական առանցքը։ Հիմնական սյուժեն նկարագրում է «Իկար» հետազոտական տիեզերանավի թռիչքը դեպի Զախադումու և Աննա Շերիդանի՝ «Բասելոն-5» կայանի տրամանատար Ջոն Շերիդանի կնոջ, ճակատագիրը (պատման տվյալ մասը ամբողջովին ճանաչվում է դավանական[1])։ Երկրորդ սյուժետային գիծը պատմում է Ջոն Շերիդանի կողմից «Ագամեմնոն» տիեզերավի հրամանատարության մասին։

Վեպը բացահայտում է այն, թե ինչպես Աննա ներգրավվում է Զախադումում IPX-ի պեղումների նախագծին, ինչպես է նա հանդիպում Մորդենին և ինչպես է նա դառնում «Ստվերներ» տիեզերանավի կրիչը՝ այն ինչպիսին նա ներկայացել է «Բասելոն-5» շարքի երրորդ շրջանի եզրափակիչ դրվագում։

Նաև վեպում ցույց է տրվում այն, թե ինչպես և ինչու Մորդենը իրեն համար ընտրեց «Ստվերների» գործակալի ճակատագիրը։ Նա հավաքագրվում է այն ժամանակ, երբ նրա կինը և դուստրը մահանում են տեռորիստական գործողության ժամանակ՝ Իոյի մոտ անցման տարածքը պայթեցվում է այնտեղ մարդատար օդանակի անցնելու ժամանակ։ Մորդենի մեղքը և դաժան սառնարյունությունը աշխատանքում, մասամբ, կարող է բացատրվել նրանով, որ Ստվերները նրան հայտնում են, որ նրա կինը և դուստրը ողջ են և ինչ-որ տեղ դեռևս տառապում են և նրա հնարավորություն ունի թեթևացնելու և ավարտին հասցնելու նրանց տառապանքները, եթե նա համագործակցի իրենց հետ։

Այս սյուժեի մանրամասները հատվում են Ջին Կավելոսի մեկ այլ ստեղծագործության հետ՝ «Տեխնոմագերի եռագրություն», որը Ստրաժինսկու կողմից համարվում է հարյուր տոկոսանոց դավանական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Shadow Within на jmsnews.com

Արտաքին հղումներ խմբագրել