Աֆղանական ռուփի
Աֆղանական ռուփի, մինչև 1926 թվականը Աֆղանստանի դրամական միավոր։
Տեսակ | տարադրամ և հնացած տարադրամ |
---|---|
Երկիր | Emirate of Afghanistan |
Ներդրման ամսաթիվը | 1891 |
Ավարտման ամսաթիվը | 1925 |
Թղթադրամ | 1, 5, 50, 100 ռուփի |
Փոխարված է | Աֆղանի |
Պատմություն
խմբագրելՄինչև 1981 թվականը օգտագործվել են արձաթի ռուփի և նրա խառնուրդները, մետաղե ֆիլսը և ոսկե կոպեկները (մուխր, աշրաֆի և տիլլա)։ Նրանց միջև ֆիքսված փոխարժեք չի եղել, տարբեր շրջանները իրենց մետաղադրամներն էին օգտագործում, որոնք տարբերվում էին քաշով և նկարով։ Շրջանառության մեջ օգտագործում էին պատմական տարբեր թղթադրամներ՝ պարսկական, ռուսական, բայց ավելի շատ հնդկական։
1891 թվականին գործածության մեջ դրվեց նոր դրամական միավորը, ստեղծվել է քաբուլյան ռուփիի հիման վրա։ Ռուփին բաժանվում է 60 կոպեկի՝ պայսի, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր 10 դինարի։ Գոյություն ունեյին այնպիսի դրամներ ինչպիսիք են՝ կիրան (30 պայս), սանար (30 պայս), աբասի (20 պայս), և տիլլա, որի արդյունքում՝ ամանի՝ (յուրաքանչյուրը 10 ռուփի)։
1926 թվականի հուլիսին ռուփին փոխարինվեց աֆղանիով 11:10 հարաբերությամբ, սակայն, ըստ էության, ռուփին շարունակում էր օգտագործվել և երկար ժամանակ մնալ շրջանառության մեջ[1][2]։
Մետաղադրամ
խմբագրելՄինչև 1891 թվականը միակ մետաղադրամը եղել է ֆիլսը։ Արծաթյա դրամները հատվել են 1⁄12, 1/10, 1⁄8, 1⁄6, ¼, ⅓, ½, 1 և 2 ռուփի արժողությամբ, ոսկյա դրամներ են եղել աշրաֆը, տիլլան, ½ մուխռան և մուղրը[3][4]։
1891 թվականից հատվել են բրոնզե, արույրե և պղնձե մետաղադրամներ 1, 5, 10, 15 և 20 պայս արժողությամբ, արծաթե դրամները՝ 10 և 20 պայս արժողությամբ, ինչպես նաև ½, 1, 2½ և 5 ռուփի, և ոսկյա մետաղադրամներ 1 տիլլու ½, 1, 2 և 5 ամանի[5][6]։
Թղթադրամներ
խմբագրել1919—1920 թվականներին թողարկվել են տոմսեր, որոնց գանձապետարանի անվանական արժեքը կազմել է 1, 5, 50 և 100 ռուփի[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гладкий, 2006, էջ 227
- ↑ Зварич, 1979, статья «Рупия кабульская», էջ 112
- ↑ Michael, 2016, էջեր 17—30
- ↑ Michael, 2015, էջեր 17—37
- ↑ Michael, 2015, էջեր 37—39
- ↑ Michael, 2017, էջեր 29—34
- ↑ Cuhaj, 2014, էջ 25
Գրականություն
խմբագրել- Гладкий В. Словарь нумизмата. — М.: Центрполиграф, 2006. — 377 с. — ISBN 5-9524-2421-X
- Зварич В.В. Нумизматический словарь. — изд. 3-е, доп.. — Львов: Вища школа, 1979.
- Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 15-е изд. — Iola: Krause Publications, 2014. — 1295 с. — ISBN 978-1-4402-4267-0
- Michael T. Standard Catalog of World Coins 1701—1800. — 7-е изд. — Iola: Krause Publications, 2016. — 1472 с. — ISBN 978-1-4402-4706-4
- Michael T. Standard Catalog of World Coins 1801—1900. — 8-е изд. — Iola: Krause Publications, 2015. — 1294 с. — ISBN 978-1-4402-4524-4
- Michael T. Standard Catalog of World Coins 1901—2000. — 45-е изд. — Iola: Krause Publications, 2017. — 2384 с. — ISBN 978-1-4402-4797-2
Արտաքին հղումներ
խմբագրել- Банкноты Афганистана, fox-notes