Աֆթեր, լորձաթաղանթի փոքր (1-5 մմ), կլոր կամ ձվաձև մակերեսային խոցեր՝ ծածկված սպիտակ փառով, հաճախ էլ՝ շրջապատված կարմիր եզրաշերտով։

Աֆթերները սովորաբար առաջանում են բերանի խոռոչի (լեզվի և շրթունքների) լորձաթաղանթին՝ աֆթոզ բերանաբորբի, փափուկ քիմքի լորձաթաղանթին և քմային աղեղին՝ տենդաբշտիկային անգինայի, իսկ բերանի, լեզվի, քթի լորձաթաղանթներին, մատների արանքի մաշկին և եղունգների շուրջը՝ դաբաղի ժամանակ։

Սխալմամբ աֆթեր են անվանում նաև նորածինների քիմքի լորձաթաղանթի վնասվածքային բերանաբորբը՝ Բեդնարի աֆթերը։ Աֆթերի կասկածի դեպքում դիմել բժշկի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։