Աքսոն ռեֆլեքս (կեղծ ռեֆլեքս), ռեֆլեկտոր ռեակցիա, որն ի տարբերություն իսկական ռեֆլեքսի, տեղի է ունենում առանց կենտրոնական նյարդային համակարգի մասնակցության։ Աքսոն ռեֆլեքսի ժամանակ ծայրամասային նյարդային վերջույթում ծագած գրգիռը կենտրոնական նյարդային թելիկի ճյուղավորման կետում անցնում է նյարդի մի ճյուղից մյուսը և առաջացնում ֆիզիոլոգիական որոշակի էֆեկտ։ Աքսոն ռեֆլեքս է մաշկի գրգռումից ծայրամասային անոթների լայնացումը։ Արյան շրջանառության փոփոխություններ առաջացնող որոշ բուժական միջոցառումներ (մանանեխի ծեփուկներ) իրականացվում են ո՝չ միայն իսկական ռեֆլեքսների, այլև մաշկի և ներքին օրգանների աքսոնառեֆլեկտորային կապերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 167