«Արևելք-Արձան» («Արեւելք-Արձան»), գրական և մշակութային հանդես։

Արևելք-արձան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1933 թվականին Ստամբուլում։ Հրատարակիչ-տնօրենը եղել է Վահան Պերպերյանը։ Ստեղծվել է Ստամբուլում հրատարակվող «Արեւելք» օրաթերթի գրական հավելվածի (1932) և «Արձան» (1932) գրական պարբերականի միացումով։

Տպագրել է ստամբուլահայ գրողների ստեղծագործություններ, եվրոպական դասական գրականության նմուշներ, գրախոսականներ հայ և օտար գրողների մասին, ընթերցողներին ծանոթացրել խորհրդահայ գրականությանը։

Պարբերականին աշխատակցել են Վ. Թեքեյանը, Շ. Նարդունին, Մ. Թյոլյոլյանը և սփյուռքահայ այլ գրողներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։