Արևելքի չարիքը, կամ Թուրքիայի մասին ճշմարտությունը

Արևելքի չարիքը, կամ Թուրքիայի մասին ճշմարտությունը (անգլ.՝ Evil of the East; or, Truths about Turkey), Քեշիշ Բեյի 1888 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքը։

Արևելքի չարիքը, կամ Թուրքիայի մասին ճշմարտությունը
անգլ.՝ Evil of the East; or, Truths about Turkey
ՀեղինակՔեշիշ Բեյ
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր327
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչVizetelly & Co
Հրատարակման տարեթիվ1888
OCLC3142620
Թվային տարբերակarchive.org կայքում

Հեղինակ խմբագրել

Հեղինակի մասին ոչ մի ստույգ տեղեկություն չկա, սակայն նախաբանում նա ինքն իրեն ներկայացնում է, իբրև մի ճանապարհորդ, ով ուզում է բացահայտել Արևելքի և Արևմուտքի իսկական դեմքը։

Գրքի մասին խմբագրել

Գրքում հեղինակը ներկայացնում է 19-րդ դարի վերջի Օսմանյան կայսրությունն իր բոլոր կողմերով, մատնանշելով հատկապես արևմուտքի արագ ներթափանցումն այս երկիր։ Հեղինակը վերլուծելով այդ «վտանգավոր» ներթափանցման բոլոր կողմերը, փորձ է անում կանխատեսել կայսրության, ինչպես նաև նրանում ապրող ժողովուրդների ապագան։ Գիրքը բաղկացած է 21 գլուխներից, ինչպես նաև նախաբանից, որում հեղինակը մատնանշում է Ֆրանսիային որպես Արևելքի չարիք՝ խոստանալով ընթերցողին ապացուցել այդ «ճշմարտությունը»։ Գրեթե բոլոր գլուխներում անդրադարձ կա Օսմանյան կայսրության և Արևմտյան Հայաստանի հայությանը, որոնց հեղինակը մշտապես համեմատում է կայսրության մյուս ժողովուրդների՝ հատկապես հույների, հրեաների և թուրքերի հետ։ Գլուխ XI-ը (Christians in the East.- Armenians real and sham.-The future of Armenia) բացառապես վերաբերում է հայերին, որտեղ հեղինակի կողմից փորձ է արվում արևմտահայությանը ներկայացնել դեպի եվրոպական «սին» արժեքները ձգտող մի ազգի, որին արևմուտքը իր նպատակներին հասնելու համար կօգտագործի և կզոհի, երբ հարմար առիթ կստեղծվի։ Հաջողության հասնելու դեպքում, նշում է հեղինակը, արևմուտքի այդ ժողովուրդները հայերի համար կլինի ավելի դաժան բռնակալներ, քան թուրքերն են[1]։

Քաղվածք գրքից խմբագրել

  Անցած դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը պետք է փորձեր միավորել կայսրության բոլոր տարրերին մեկ ընդհանուր լեզվի, բարքերի և սովորույթների ներքո։ Նրանք բոլորը պետք է եփվեին մեկ կաթսայում` դառնալով մի ամբողջություն։ Այս հանգամանքը հնարավորություն կտար վերացնել իրենց հպատակներին, որոնք հավասարապես կծառաեին այդ երկրի բանակին և հասարակությանը։ Այսինքն այդ կոտրված մարդկային խմբերից կարելի էր ստանալ կուռ և ամուր մի ազգ։ Սակայն դա չի հաջողվել թուրքերին, նրանք պարզապես կարողացել են պահել իրենց երկրի սահմանները, որը ցանկացած պահի կարող է փլուզվել։

Այս արևելյան ազգը (նկատի ունի հայերին) ունի յուրահատուկ «խնամիական» հարաբերություններ Ֆրանսիայի և նրա մշակույթի հետ։ Կրթված հայերը ֆրանսերեն լեզվին տիրապետում են անթերի և կարդում են ֆրանսիական բոլոր վեպերն ու թերթերը։ Այս ամենը բխում է արևմուտքի շահերից, սակայն թուրքերին տվյալ հանգամանքը չի հետաքրքրում։ Նրանք շարունակում են ծխել իրենց նարգիլեն` անտեղյակ մնալով շրջապատող աշխարհից։ Ի վերջո դա կկործանի իրենց կայսրությունը։ Արևմուտքը կկործանի Օսմանյան կայսրությունը և կլքի հայերին այնպես, ինչպես Բեռլինի վեհաժողովին։

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kesnin Bey, Evil of the East; or, Truths about Turkey. London, 1888. (p 327)