Արցախի Հանրապետության պետական-քաղաքական կառուցվածք

ԼՂՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց միջոցով։ Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաև իշխանության հանրապետական և տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա։ ԼՂՀ պետության գլուխը հանրապետության նախագահն է, օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը՝ ԱԺ-ն, գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը։ 2006դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ԼՂՀ Սահմանադրությունը, որով մարդու հիմնական, իրավունքներն ու ազատությունները ճանաչվել են որպես անօտարելի ու բարձրագույն արժեքներ, ազատության, արդարության և խաղաղության հիմք։ Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոս, բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը, երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը, սեփականության բոլոր ձևերի զարգացումն ու հավասար իրավ, պաշտպանությունը, տեղական ինքնակառավարումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։