Արտյուշա Օհանջանյան

հայ օդաչու

Արտյուշա Օհանջանյան (դեկտեմբերի 24, 1917(1917-12-24), Կարս, Կարսի մարզ - հուլիսի 8, 1942(1942-07-08)), հայ օդաչու։

Արտյուշա Օհանջանյան
դեկտեմբերի 24, 1917(1917-12-24) - հուլիսի 8, 1942(1942-07-08) (24 տարեկան)
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ
Մահվան վայրՎորոնեժի մոտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ծառայության տարիներ1941 - 1942
ՊաշտոնԿրտեսեր լեյտենանտ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1918 թվականի սկզբին Արտյուշայի հայրը ընտանիքի հետ ստիպված թողնում է հարազատ Կարսը և հասնում է Թիֆլիս։ 1924 թվականին ընտանիքը հաստատվում է Լենինականում։ Նույն թվին մահանում է հայրը։ Մայրը Արտյուշային և 1913 թվականին ծնված դստերը՝ Շուրային, 1922 թվականին ծնված երկրորդ տղային՝ Գևորգին, հանձնում է որբանոց։ Որբանոցում մայրը հավաքարարուհի է աշխատում։ 1930 թվականին որբանոցի ցրումից հետո ընտանիքը տեղափոխվում է Երևան։ 1936 թվականին Արտյուշան ընդունվում է ԵՊՀ քիմիական ֆակուլտետ, միաժամանակ պարապելով աերոակումբում, որտեղ նրան հրապուրում էր պարաշյուտային սպորտը։ Երկրորդ կուրսից ինքնակամ մեկնում է Վորոշիլովգրադի օդաչուական դպրոցը։

1942 թվականի հուլիսի 8-ին շտուրմական գնդից Վորոնեժ քաղաքի մոտ հարձակվում է հակառակորդի տանկային շարասյան վրա և զոհվում է։

Ետմահու պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Հայրապետյան, Առաջին տեղեկությունը հերոսի մասին։ «Գարուն», 1967, № 3, էջ 13-14։

Գրականություն խմբագրել