Արտաշես Կարագեդով, հայ բժիշկ։

Արտաշես Կարագեդով
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿարսի քաղաքային հիվանդանոց
Կար­սի ամ­րո­ցի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց

Կենսագրություն խմբագրել

Մինչև 1919 թ. Բաք­վում բժիշկ է աշխատել։ Ռուսի նման շեկ կին և մեկամյա որդի է ունեցել։ 1919 թվականին տեղափոխվել և բնակություն է հաստատել Կար­սում, որի քաղաքային հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ Այդ հիվանդանոցում աշխատում էին գլխավոր բժիշկ կաղզվանցի Արմենակ Ասոյանը, գլխավոր վիրաբույժ թիֆլիսեցի Լևոն Արեշյանը, բժիշկ Անահիտ Յաղջօղլյանը, բուժքույրեր Շուրա Սարգսյանը, Էլիչկան, Մարուսյան, բուժակներ Կարո Շահխաթունին, Կարպ Ղուկասյանը, Լևոն Տեր-Գրիգորյանը և այլք։ Այնուհետև զորակոչվել է բանակ և ծառայել Կարսի ամրոցի զինվորական հիվանդանոցում, որի գլխավոր բժիշկն էր գնդապետ Մելքոնյանը։ Նրա դասալքությունից ու փախուստից հետո հիվանդանոցը ղեկավարել է միայնակ։ Այստեղ Կարագեդովի տրամադրության տակ եղել են 2 բուժակ և 6 սանիտար։

1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքական զորքը, չհանդիպելով հայկական բանակի դիմադրությանը, գրավել է Կարսը։ Թուրքերը ձերբակալել են Կարսի 1-ին տեղամասի կոմիսարի օգնական Կարագեդովին, բանտարկել և բոլոր գերիների պես ամբողջովին մերկացրել։ Սակայն մի քանի օրից նրան հաջողվել է ազատվել բանտից։ Նույն օրը 5 թուրք ասկյարներ շրջապատել են բժշկին (որի գրկին որդյակն էր, իսկ կողքին՝ կինը) և բոլորին դուրս հանել իրենց տան բակից։ Բժիշկը նկատելով որբանոցի՝ հեռվում կանգնած մայրապետին, փորձել է երեխային տալ նրան՝ ռուսերեն աղերսելով. «Սպա­սի­տե րե­բյոն­կա» («Փրկեք երե­խա­յին»), սակայն կողքից քայլող ասքյարը հրացանի կոթով բժշկին հրել է առաջ։ Նրանք այլևս չվերադարձան։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-21, Երևան, 1986։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։
  • Ներսիսյան Մկրտիչ, Հայոց ցեղասպանության անհերքելի փաստաթղթեր, Երևան, 2005։