Արտաշես Առաքելյան (ֆուտբոլիստ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արտաշես Արտակի Առաքելյան (հունիսի 10, 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հայաստանի Երիտասարդական հավաքականի և Երևանի «Բանանց» ակումբի նախկին խաղացող։ 2016 թվականից հանդես է գալիս «Ուլիս» ակումբում[փա՞ստ]:
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 10, 1989 (34 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||
Քաշ | 71 կգ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ուլիս | |||||||||||
Համար | 22 | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա Խմբագրել
Երիտասարդ հասակում ընդունվել է Երևանի «Կիլիկիա» ակումբ։ 18 տարեկան հասակում ստորագրել է պրոֆեսիոնալ պայմանագիր և այդ պահից սկսած դարձել է ակումբի մշտական խաղացող։ Ակումբի հիմնական խաղացող է, որը հանդես է գալիս պաշտպանական գծում։ 2011 թվականի սկզբին «Կիլիկիա» ակումբը պաշտոնական նամակ ուղարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ հայտնելով, որ ակումբը կազմալուծվում է և չի կարող մասնակցել 2011 թվականի Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը ֆինանսական խնդիրների պատճառով[2]։ ՀՖՖ-ն հունվարի 31-ին ընդունել է որոշում հեռացնել «Կիլիկիային» ՖՖԱ-ի բոլոր խաղերի մասնակցությունից։ Այդ կերպ ակումբը դադարեցրեց իր գոյությունը[3]։ Առաքելյանը ստիպված է եղել փնտրել նոր թիմ։ Առաջարկ ստանալով «Բանանց» ակումբից՝ կնքել է պայմանագիր։ 2016 թվականին տեղափոխվել է «Ուլիս»։
Ելույթների վիճակագրություն Խմբագրել
2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կիլիկիա | 2007 | 22 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 23 | 0 |
2008 | 27 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 31 | 0 | |
2009 | 26 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
2010 | 22 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 0 | |
Ընդհանուր | 97 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 106 | 0 | |
Բանանց | 2011 | 21 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 29 | 0 |
2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Ընդհանուր | 21 | 0 | 6 | 0 | 2 | 0 | 29 | 0 | |
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 118 | 0 | 15 | 0 | 2 | 0 | 135 | 0 |
Կարիերան հավաքականում Խմբագրել
2009 թվականին առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի երիտասարդական հավաքականում, որի կազմում առաջին խաղը եղել է 2009 թվականին հունիսի 6-ին, երբ մասնակցել է 2011 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Թուրքիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղին՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 54-րդ րոպեին։ Խաղն ավարտվել է 2:5 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի[4]։ Հինգ խաղերից չորսում Առաքելյանը խաղացել է 90 րոպե։
Ձեռքբերումներ Խմբագրել
- Հայաստանի չեմպիոն - 2013/2014
- Հայաստանի սուպերգավաթակիր - 2014
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Тренер «Киликии» пока надеется...» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 12.2.2011
- ↑ «Официально: «Киликия» снята с соревнований» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 12.2.2011
- ↑ «Первый матч Аракеляна за молодёжную сборную» (ռուսերեն)։ FFA.am։ Արխիվացված օրիգինալից 2012-04-04-ին։ Վերցված է 20.9.2010