«Արտաշատ», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական կիսամսյա (մինչև 1990 թվականը՝ երկօրյա) թերթ։

Արտաշատ
Տեսակթերթ

Արտաշատի քաղաքապետարանի (մինչև 1990 թվականը՝ ՀԿԿ Արտաշատի շրջկոմի, ժողպատգամավորների շրջանային և քաղաքական խորհուրդների) պաշտոնաթերթ։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1931 թվականից Արտաշատում (մինչև 1958 թվականը՝ «Հարվածային բրիգադ», ապա՝ «Հարվածային թեմա», «Բոլշևիկյան կոլխոզ», «Կոլտնտեսական կյանք»)։

Խմբագիրներ՝ Նորայր Մանուկյան, Մարգարիտ Հովհաննիսյան, Նելլի Բեգլարյան, Անահիտ Նիկողոսյան (2008 թվականից)։

Լուսաբանում է Արտաշատի մարզկենտրոնի և մարզի համայնքների կյանքը, անդրադառնում սոցիալական, տնտեսական, կրթական և մշակույթի հիմնախնդիրներին, ծանոթացնում է տարածքի պատմական հուշարձաններին, մշակութային ու մարզային առօրյային։

1982–2010 թվականներին լույս է տեսել «Նավասարդ» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հավելվածը, որը 2009 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Հատուկ մրցանակի»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։