Արտակ Խաչատրյան (ֆուտբոլիստ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտակ Վարդանի Խաչատրյան (8 դեկտեմբերի, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Դիլիջանի «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի պաշտպան, Հայաստանի պատանեկան հավաքականի նախկին խաղացող։

Արտակ Խաչատրյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1990 (33 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 179 սմ
Քաշ 71 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իմպուլս
Համար 77
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Հայաստան Փյունիկ 26 (0)
2011-այժմ Հայաստան Իմպուլս 13 (0)
Ազգային հավաքական
2008 Հայաստան Հայաստան (մինչև 19)]] 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Արտակ Խաչատրյանը, ինչպես և իր ավագ եղբայր Կարենը, «Փյունիկի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 17 տարեկան հասակում Արտակ Խաչատրյանը թիմի հիմնական կազմում մասնակցել է Պրեմիեր լիգային։ Երկու տարի անընդմեջ նա «Փյունիկի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն։ Հետագայում 2 տարի ծառայել է բանակում։

2011 թվականի Հայաստանի առաջնության 9-րդ փուլից առաջ Արտակ Խաչատրյանը զորացրվել է բանակից և ընդգրկվել Դիլիջանի «Իմպուլս» ակումբում, որի կազմում մասնակցել է երկրի առաջնությանը։ Մայիսի 15-ին նա մասնակցել է «Շիրակի» դեմ խաղին՝ հանդիպման 75-րդ րոպեին փոխարինելով Արթուր Պետրոսյանին[1][2]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 23-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գալեր
Փյունիկ 2007 22 0 1 0 0 0 23 0
2008 4 0 5 0 0 0 9 0
Ընդհանուր 26 0 6 0 0 0 32 0
Իմպուլս 2011 13 0 0 0 0 0 13 0
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 13 0 0 0 0 0 13 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 39 0 6 0 0 0 45 0

Ձեռքբերումներ խմբագրել

  •   «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն - 2007, 2008
    • Հայաստանի Սուպերգավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2007, 2008
  •   «Իմպուլս»
    • Հայաստանի Գավաթի առաջնության եզրափակչի մասնակից - 2011/12

Անձնական կյանք խմբագրել

Արտակ Խաչատրյանի հայրը՝ Վարդան Խաչատրյանը, Երևանի «Արարատ» ակումբի և Հայաստանի հավաքականի նախկին խաղացող է։ Ավագ եղբայրը՝ Կարենը, նախկինում խաղացել է «Փյունիկում», հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Чемпионат Армении. 9-й тур. Превью» (ռուսերեն). Armfootball.com. 14.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 22.04.2012-ին.
  2. «Протокол матча «Импульс» — «Ширак»» (PDF) (ռուսերեն). FFA.am. 15.05.2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 22.04.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել