Արտադրական ապրանքներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արտադրական ապրանքներ (անգլերեն՝ capital goods), ձեռնարկությունների, ֆիրմաների, կազմակերպությունների սպառման համար նախատեսված ապրանքներ (տեխնոլոգիական սարքավորում, ճանապարհաշինարարական տեխնիկա, ընդհանուր օգտագործման տրանսպորտային մեքենաներ, վառելիքա-հումքային ապրանքներ և այլն)։
Արտադրական նշանակման ապրանքների շուկան ունի բնորոշ պարամետրեր ըստ իր կառուցվածքի, սպառման տիպի, (գնորդների ոչ մեծ թիվը), մրցակցության ձևերի, գնումների դրդապատճառի, ապրանքաշարժի ուղիների, ծառայությունների նկատմամբ բարձր պահանջների և այլն։