Արվին Քոչարյան

լուսանկարիչ

Արվին Արմենի Քոչարյան (հունիսի 27, 1979(1979-06-27), Թեհրան, Իրան), հայազգի գրաֆիկ-դիզայներ, լուսանկարիչ[1]։

Արվին Քոչարյան
Ծնվել էհունիսի 27, 1979(1979-06-27) (44 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԻրանցի
ԿրթությունԹեհրանի արվեստի համալսարան և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, դիզայներ և գրաֆիկական դիզայներ

Կենսագրություն խմբագրել

Արվին Քոչարյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 27-ին, Թեհրանում[2]։ Սովորել է Թեհրանի Արվեստի պետական համալսարանի գրաֆիկայի բաժնում։ 2001 թվականին տեղափոխվել է Հայաստան և 2008 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ 14 տարեկանից սկսել է զբաղվել լուսանկարչությամբ, Թեհրանում, զուգահեռ գրաֆիկ-դիզայնի հետ լուսանկարչությունը շարունակել է որպես մասնագիտություն։ 2005 թվականին հիմնադրել է «Արվին Քոչարյան Փրոդաքշնս» ընկերությունը[3]։

Համագործակցել է բազմաթիվ երգիչ-երգչուհիների, դերասանների, մի շարք կազմակերպությունների և մեծ ընկերությունների հետ։ 2009 թվականից ստեղծել է իր «Միստիկուս» գեղարվեստական լուսանկարչության խորագիրը, որը անդրադառնում է մարդկանց ներքին աշխարհի մելանխոլիկ, հոգեկան ու էմոցիոնալ աշխարհին ու ժամանակակից լուծումներով դա լուսանկարի միջոցով ներկացնում է հանրությանը։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում, Գերմանիաում ու ԱՄՆ-ում։ Եղել է մի շարք նախագծերի և հեռուստատեսային հաղորդումների ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՔՈՉԱՐՅԱՆ, ԱՐՎԻՆ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». www.lusarvest.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  2. «AV Production - Արվին Քոչարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  3. ««ԱՐՎԻՆ ՔՈՉԱՐՅԱՆ ՓՐՈԴԱՔՇՆՍ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել