Արշարունյաց ընկերություն
(Վերահղված է Արշարունյաց ընկերություն (Թուրքիա)ից)
Արշարունյաց ընկերություն, գրական, հրատարակչական կազմակերպություն։ Հիմնվել է 1812 թ., Կ. Պոլսում՝ Ղուկաս Ինճիճյանի նախաձեռնությամբ, մեծահարուստ Տյուզյանների նյութական օժանդակությամբ։ Հրատարակել է «Դիտակ Բյուզանդյան» շաբաթաթերթը (1812-1816 թթ.), շարունակել «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը (1812-1820 թթ.), տպագրել Ղ. Ինճիճրսնի «Ազգասեր» (1815 թ.) գիրքը։ Գործել է մինչև 1820 թ.:
Արշարունյաց ընկերություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հիմնադրված | 1812[1] |
Լուծարված | 1820[1] |
Գլխադասային գրասենյակ | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Գլխավոր քարտուղար | Ղուկաս Ինճիճյան[1] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 110)։ |