«Արշալույս», գրական, հասարակական, քաղաքական և տնտեսագիտական օրաթերթ։

Արշալույս

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1905–1906 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գևորգ Մելիք-Կարագյոզյան։

Արծարծել է հայ հասարակական կյանքի խնդիրներ, նկարագրել արևմտահայության ծանր վիճակը, քննադատել է Ռուսաստանի Պետական դումայի գործունեությունը, ընդգծել, որ այդ երկրում ոտնահարվում են ժողովրդի ընտրական իրավունքները, դատապարտել է ազգամիջյան ընդհարումներն Հարավային Կովկասում։

Լուսաբանել է հայկակամն մշակութային կյանքը, հատկապես՝ Թիֆլիսի հայ դրամատիկական թատրոնի ներկայացումները։

Տպագրել է հայ գրողների ստեղծագործություններից, նմուշներ՝ ռուս և եվրոպական գրականություններից։

«Արշալույս»-ին կից լույս է տեսել երկշաբաթյա պատկերազարդ հավելված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։