Արյունալի դրամա, Վերածննդի դարաշրջանի անգլիական դրամատուրգիայի ժանր։ Ողբերգության այն տեսակն է, որտեղ գերիշխում են սարսափը, սպանությունները, վրեժխնդրության արյունալի տեսարանները։ Շեքսպիրի ողբերգություններն ու պատմական քրոնիկոններն արյունալի դրամաներ չեն համարվում, քանի որ դրանց մեջ գլխավորը ողբերգական բնավորությունների բացահայտումն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 20 — 208 էջ. — 5000 հատ։