Արմկոն
Արմկոն, հայկական գրական մրցույթ ֆենթեզի և գիտականֆանտաստիկայի ժանրում։
Պատմություն
խմբագրելԱրմԿոն պատմությունը սկսվում է Ֆրունզ Հարությունյանի և Ստեփան Սմբատյանի ծանոթությունից, որը տեղի է ունեցել Նիք Պերումովի համացանցային հարթակում։ Երկուսն էլ ցանկանում էին Հայաստանում միավորել սկսնակ ֆանտաստ հեղինակներին, ուստի նրանք գտան համախոհեր և 2008-2009 թվականներին կազմակերպեցին առաջին ԱրմԿոնը մրցույթ։
Առաջիին ԱրմԿոն
խմբագրելԱռաջին մրցույթը տեղի է ունեցել 2008-2009 թվականներին։ Դրան մասնակցել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացրել են 27 պատմվածք։
Երկրորդ Արմկոն
խմբագրելԵրկրորդ մրցույթը անցել է 2012-2013 թվականններին։ Այս անգամ մասնակիցների թիվը ավելի մեծ էր, իսկ ժյուրիում էին հայ ֆանտաստներ Էդուարդ Սարգսյանը և Ռուսլան Սաղաբալյանը։ Մրցույթի խորհրդատուն էր Կարեն Ա. Սիմոնյանը։ Մասնակիցներին հատուկ ուղերձով է դիմել Գայ Գևրիել Քեյը։ Կազմակերպվել էին կլոր սեղան և բազմաթիվ քննարկումներ։
Երրորդ Արմկոն
խմբագրելԵրրորդ մրցույթը անցել է 2021 թվականին Արսեն Թավադյանի առաջարկությամբ։ Հաշվի առնելով անցած պատերազմի և համավարակի հոգեբանական հետևանքների հաղթահարելու անհրաժեշտությունը, որոշվեց մրցույթի համար ընտրել «Դեպի վեր» խորագիրը[1]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՐՄԿՈՆ «Դեպի վեր» / Պատմվածքների ժողովածու, Երևան, «Բուկինիստ», էջ 3-4 — 236 էջ, ISBN 978-9939-66-362-3։