«Արմինիըն Ֆորում» (“Armenian Forum”, «Հայկական ֆորում»), լույս է տեսնում 1998 թվականից, սկզբում՝ Թրենթոնում, այժմ՝ Փրինսթոնում՝ անգլերեն։ Հրատարակիչ՝ Կոմիտաս ինստիտուտ։ Խմբագիրներ՝ Վ. Լիմա, Ա․ Սարաֆյան։ Տպագրում է գիտական հոդվածներ Հայաստանի, Արցախի, սփյուռքի արդի խնդիրների վերաբերյալ, ընդգրկում է արծարծվող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական թեմաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։