Արմինիըն Թայմս

պարբերական

«Արմինիըն թայմս» («Armenian Times» - «Հայկական ժամանակներ»), հասարակական-քաղաքական, պատմական, մշակութային պատկերազարդ պարբերաթերթ։

Արմինիըն Թայմս
Տեսակպարբերական
Լեզուռուսերեն, հայերեն և անգլերեն
Հիմնադրվել է1994

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1994 թվականից Մոսկվայում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն (տպաքանակը՝ 50 000)։ Հիմնադիր-խմբագիր՝ Արթուր Խանումյան։ Հովանավոր՝ «Տաշիր Գրուպ» ընկերություն։

Պարբերականն անդրադառնում է Հայաստանի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական կարևոր իրադարձություններին, Ռուսաստանի հետ միջպետական հարաբերություններին, լուսաբանում է ռուսահայ համայնքի կյանքը։ Մեծապես նպաստում է արտերկրում հայապահպանությանը միտված ծրագրերին։ Տպագրում է հայ անվանի մտավորականների, ռազմական գործիչների, արվեստագետների մասին հոդվածներ, հայկական պատմագիտական, մշակութային նյութեր և այլն։

Պարբերականն անվճար տարածվում է Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Եվրոպայի մի շարք երկրների հայաշատ վայրերում։

ՀՀ սփյուռքի նախարարության համաձայնությամբ 2011 թվականից տպագրվում է նաև Հայաստանում (1000 օրինակ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։