Արմինե Հայրապետյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմինե Հայրապետյան (օգոստոսի 31, 1976(1976-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, երգչուհի, հնագետ։

Արմինե Հայրապետյան
Ծնվել էօգոստոսի 31, 1976(1976-08-31) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1998)
Մասնագիտություներգչուհի և հնագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 31-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Ավարտել է Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոցը[1]։

1993-1998 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում[1]։

Հեռուստատեսային առաջին բեմելն ունեցել է տակավին 5 տարեկանում, հանրային հեռուստատեսության եթերում մեներգելով մանկական «Ոսկե ձկնիկը» օպերետի գլխավոր դերում։ Դպրոցական տարիներից սկսած մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական փառատոների և համերգների, արժանացել գլխավոր մրցանակների[1]։

Հեղինակային ստեղծագործություններով սկսել է հանդես գալ 1992 թվականից։ 1994 թվականից ի վեր մասնակցել է հանրապետական հեղինակային երգի մի շարք փառատոների, համերգների և մրցույթների[1]։

1999 թվականին ճանաչվել է «Լավագույն երիտասարդ ստեղծագործող կատարող»[1]։

2006 թվականին՝ «Նարեկացի» երիտասարդ ստեղծագործողների մրցույթում հաղթող «հեղինակային երգ» անվանակարգում։

Արմինե Հայրապետյանի որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական այնպիսի ֆիլմերում, ինչպես Մաիտե Ժարդենի «Հիշողության խոռոչները» (Ֆրանսիա) և Վրույր Թադևոսյանի «Պատերազմից հետո» կինոնկարները[1]։

Արմինե Հայրապետյանի ձայներիզներում տեղ է գտել հեղինակի երգերի միայն փոքր մասը, քանի որ նա նախընտրում է հանդես գալ առավելապես կենդանի կատարումներով՝ ինչպես փոքրածավալ փակ, այնպես էլ բացօթյա համերգներում[1]։

Ստեղծագործական գործունեությանը զուգընթաց զբաղվում է նաև մասնագիտությամբ՝ հետազոտություններ իրականացնելով Հայաստանի հնագիտական մի շարք վաղագույն հուշարձաններում, դասավանդում է ԵՊՀ-ում[1]։

Ընտանիք խմբագրել

Ունի երկու զավակ։

Սկավառակագրություն խմբագրել

  • «Ես ետ կգամ» (2005)
  • «Բարև» (2011)
  • «Հեղինակային երգի հավաքածու» N1
  • «Հեղինակային երգի հավաքածու» N2

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Խաղաղության փառատոն», Արտեկ, 1991, գլխավոր և «Հանդիսատեսի համակրանք» 1-ին մրցանակ
  • «Նոր Անուններ», Երևան -1991, 1-ին մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Կենսագրություն. Արմինե Հայրապետյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.