Արմիկ Դաշչի

իրանցի երաժիշտներ

Արմիկ Դաշչի , իրանահայ ֆլամենկոյի վարպետ-կիթառահար, երգահան[1]։ Նվագում է «նոր ֆլամենկո» («nuevo flamenco») ոճով։ Արմիկի բազմաթիվ ալբոմներ հայտնվել են «Billboard» ամսագրի «Top New Age Albums» ցուցանիշային աղյուսակի գագաթնակետում[2][3][4]։

Արմիկ Դաշչի
Ի ծնե անունԱրմիկ Դաշչի
Նաև հայտնի է որպեսArmik
Ծնվել էԹեհրան
Երկիր Իրան և  ԱՄՆ
ԺանրերՆյու էյջ, ջազ և Ֆլամենկո
Մասնագիտությունջազ երաժիշտ, կոմպոզիտոր, կիթառահար և ջազ կիթառահար
Գործիքներկիթառ և դասական կիթառ
ԼեյբլTSR Records?
Կայքarmik.com

Կենսագրություն խմբագրել

Արմիկ Դաշչի ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, հայկական ընտանիքում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է երեխա տարիքից։ Մանուկ հասակից սկսել է կիթառ նվագել։ Երկու տարում ավարտել է սոլֆեջիոյի ծրագիրը, 12 տարեկան հասակում եղել է պրոֆեսիոնալ ձայնագրող։ Երաժշտական աշխատանքը սկսել է Թեհրանի գիշերային ակումբներում[5]։ Չնայած վաղ կարիերան հիմնականում կենտրոնացված է եղել ջազի վրա, 1970-ական թվականներին Իսպանիա կատարած այցի և ուսումնառության ժամանակ Արմիկը բացահայտել է ֆլամենկոյի գեղեցկությունն ու գրավչությունը։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո արտագաղթել է ԱՄՆ և հաստատվել Լոս Անջելեսում։ Թողարկել է բազմաթիվ երաժշտական ալբոմներ։ Արմիկի պնդմամբ՝ իր ստեղծագործական ոճի կայացման վրա ազդեցություն են գործել իսպանացի վիրտուոզ կիթառահար Պակո դե Լուսիայի կատարումները։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիո ալբոմներ խմբագրել

  • 1994 - Rain Dancer
  • 1995 - Gypsy Flame
  • 1996 - Rubia
  • 1997 - Malaga
  • 1999 - Isla del Sol
  • 2001 - Rosas del Amor
  • 2002 - Lost in Paradise
  • 2003 - Amor de Guitarra
  • 2004 - Romantic Dreams
  • 2004 - Piano Nights
  • 2004 - Treasures
  • 2005 - Cafe Romantico
  • 2005 - Mar de Sueños
  • 2006 - Mi Pasión
  • 2006 - Christmas Wishes
  • 2007 - Guitarrista
  • 2008 - A Day in Brazil (Armik/Club Bolero)
  • 2008 - Barcelona
  • 2009 - Serenata
  • 2010 - Besos
  • 2012 - Casa De Amor
  • 2012 - Reflections
  • 2013 - Flames of Love
  • 2013 - Alegra
  • 2014 - Romantic Spanish Guitar, Volume 1
  • 2014 - Mystify
  • 2015 - Romantic Spanish Guitar, Volume 2
  • 2015 - La Vida
  • 2016 - Romantic Spanish Guitar, Volume 3
  • 2017 - Enamor
  • 2018 - Pacifica
  • 2019 - Alchemy
  • 2020 - Esta Guitarra (EP 5 songs)
  • 2021 - Spanish Lover (EP 5 songs)

Հավաքածուներ խմբագրել

  • 2003 - The Best of Armik
  • 2006 - Desires: The Romantic Collection
  • 2008 - Fuego Gitana: The Nuevo Flamenco Collection
  • 2014 - Greatest Hits
  • 2016 - Solo Guitar Collection

Այլ հավաքածուներ խմբագրել

  • 1997 - Gypsy Passion: New Flamenco (Նարադա)
  • 1998 - Gypsy Soul: New Flamenco (Նարադա)
  • 1999 - Obsession: New Flamenco Romance (Նարադա)
  • 2000 - Guitar Greats: The Best of New Flamenco - Volume I (Baja/TSR Records)
  • 2002 - Guitar Greats: The Best of New Flamenco - Volume II (Baja/TSR Records)
  • 2005 - Bolero Gypsies: New Flamenco - Volume I (Bolero Records)
  • 2005 - Music Fantasy: Volume I (Bolero Records)
  • 2006 - Bolero Gypsies: New Flamenco - Volume II (Bolero Records)
  • 2009 - Gypsy Spice: Best of New Flamenco (Baja/TSR Records)
  • 2013 - Guitar Greats: The Best of New Flamenco - Volume III (Baja/TSR Records)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armik Biography». Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  2. «Billboard Artist Index». Billboard. 114 (40): 83. 5 Հոկտեմբեր 2002. Վերցված է 11 Նոյեմբեր 2014-ին.
  3. «Billboard Top New Age Albums». Billboard. 115 (38): 72. 20 Սեպտեմբեր 2003. Վերցված է 11 Նոյեմբեր 2014-ին.
  4. «Billboard Top New Age Albums». Billboard. 116 (28): 78. 10 Հուլիս 2004. Վերցված է 11 Նոյեմբեր 2014-ին.
  5. «Արմիկ Դաշչի (ԱՐՄԻԿ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել