Արմեն Վազգենի Խուդավերդյան (հուլիսի 16, 1960(1960-07-16), Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական հասարակական գործիչ, մինչև 2019 թվականը եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը, 2019 թվականի նեյեմբերից աշխատում է Թրանսփարենսի Ինթերնեշնալ Հակակոռուպցիան կենտրոն Հկ-ում, որպես հանրային կառավարման գծով խորհրդատու։

Արմեն Վազգենի Խուդավերդյան
պետական հասարակական գործիչ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ
2012-2019
 
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Ծննդյան օր հուլիսի 16, 1960(1960-07-16) (63 տարեկան)
Ծննդավայր Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն խմբագրել

  • 1977 թ. ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը։
  • 1977-1981 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեագիտական ֆակուլտետը։
  • 1985-19892 թ. - սովորել և ավարտել է ընդունվել ու ավարտել է ՀԽՍՀ պետպլանին կից Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։
  • 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
  • Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք առնչվում են հանրային ոլորտի կառավարման տարբեր հարցերին:Հրապարակել է «Հանրային ոլորտի կառավարման բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարման  կազմակերպական կառուցվածքներ, Քաղաքացիական ծառայություն» անվանումով  մենագրություն։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1981-1983 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1983-1990 թթ. - աշխատել է ՀԽՍՀ պետպլանին կից Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։
  • 1990-1996 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։
  • 1996-1998 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ։
  • 1998-2000 թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 2000-2008 թթ. - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձանաժողովի քարտուղար, հանձնաժողովին կից ՀՀ-ում հանրային կառավարման բարեփոխումների ծրագրերի ղեկավար։
  • 2003-2009 թթ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի փորձագիտական խմբի ղեկավար։
  • 2009-2011 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու։
  • 2012 թ. հունվարի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի վարչապետի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
  • 2016-2019 թթ․ - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ
  • 2019 թվականի նեյեմբերից աշխատում է Թրանսփարենսի Ինթերնեշնալ Հակակոռուպցիան կենտրոն Հկ-ում, որպես հանրային կառավարման գծով խորհրդատու։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել