Արմեն Եղիազարյան (քաղաքական գործիչ և տնտեսագետ)

հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Արմեն Եղիազարյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Եղիազարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Բենիամինի Եղիազարյան (նոյեմբերի 14, 1951(1951-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն։

Արմեն Բենիամինի Եղիազարյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (1973)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1951 թվականի նոյեմբերի 14-ին
Ծննդավայր Հայաստան Երևան
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

1968-1973 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1974-1977 թվականներին ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտ։ 1977-1984 թվականներին եղել է Երևանի ժողովրդական ինստիտուտի ասիստենտ, իսկ 1984-1990 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ասիստենտ։ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 1993 թվականին՝ նույն հանձնաժողովի վարչության պետ։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, ընտրվել է Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003 թվականներին եղել է Հայաստանի բանկերի միության նախագահ։ 2003-2006 թվականներին եղել է ՀՀ վարչապետի խորհրդական։ 2006-2011 թթ. ՀՀ Եվրամիության խորհրդատվական գրասենյակի տնտեսական հարցերի խմբի ղեկավար։

2011 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար[1]։

2013 թ. փետրվարի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱ ԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
  2. «Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել