«Արմենիա ի միր» («Армения и мир» - «Հայաստանը և աշխարհը»), քաղաքական, տնտեսագիտական, մշակութային պատկերազարդ եռամսյա հանդես։

Արմենիա ի միր

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1995 թվականից Մոսկվայում՝ ռուսերեն։ Խմբագիր՝ Լուսիկ Ղուկասյան։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են Աբել Աղանբեգյանը, Արմեն Ջիգարխանյանը, Անդրանիկ Միհրանյանը, Արթուր Չիլինգարովը և ուրիշներ։

Համագործակցում է «Նուվել դ' Արմենի» և «Արմինիըն Ինթերնեշընըլ Մեգըզին» հայկական ամսագրերի հետ։ Լուսաբանում է Ռուսաստանի և Սփյուռքի այլ համայնքների մշակութային կյանքը, անդրադառնում հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի տարբեր բնագավառների։

Տարածվում է Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։