Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արձագանք (այլ կիրառումներ)

Արձագանք, ամսաթերթ, լույս է տեսնում 1995 թվականից, Նիկոսիայում։ ՀՀԴ Ազատամարտ երիտասարդական կենտրոնի հրատարակություն։ Խմբագիր՝ Հ. Գևորգյան։

Լուսաբանում է հայաստանյան իրադարձություններ, գաղութին վերաբերող հրատապ խնդիրներ, պատանեկան և երիտասարդական հարցեր, մարզական լուրեր են։ Տպագրում է կիպրահայ գրողների և այլոց գործեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։