Արհեստական բանականությունը սպորտում

Արհեստական բանականությունը սպորտում օգտագործվում է տակտիկա մշակելու,գովազդելու,մարզելու և այլ բաների համար։ Արհեստական բանականությունը ներկայումս օգտագործվում է գրեթե բոլոր սպորտաձևերում(ֆուտբոլ,բասկետբոլ և այլն)[1]։

Կիրառություն խմբագրել

Արհեստական բանականությունը թույլ է տալիս որոշել թիմի օպտիմալ մեկնարկային կազմը և գնահատում է խաղի վերջնական արդյունքը մինչև 60% ճշգրտությամբ:Այն արդեն կիրառվել է հոկեյի օլիմպիական խաղերում[2]։

Արհեստական բանականությամբ նաև կարող են որոշել մարզիկներից լավագույնին:Այդպես համակարգիչը որոշել է Մեսսի-Ռոնալդու զույգից լավագույնին[3]։

Գոյություն ունեն ծրագրեր,որոնք մեքենայական ուսուցման միջոցով գնահատում են մարզիկի ելույթը:Այս կերպ ստացվում է պարզ պատկեր տվյալ մարզիկի մարզավիճակի մասին։

Սուպերհամակարգիչներ խմբագրել

Կան այնպիսի համակարգիչներ,որոնք կատարում են սպորտային կանխատեսումներ՝օրինակ գուշակում են թե որ մարզիկը կհաղթի մենամարտում,որ թիմը կհաղթի ամերիկյան ֆուտբոլի առաջնությունում,կամ որ հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն:Սուպերհամակարգիչները կանխատեսումներ անելիս հաշվի են առնում մարզիկների միմյանց միջև կայացած վերջին մենամարտները,թիմերի նախորդ տարվա ելույթները և այլն։

Թիմային սպորտաձևերում սուպերհամակարգիչները նաև որոշում են մարզիկների տրանսֆերային արժեքները:Այդպիսի համակարգիչ է SAM(Sports Analysis Machine):[1]

Սուպերհամակարգիչները նաև հետևում են բոլոր մարզիկների բոլոր գործողություններին խաղերի ժամանակ և ըստ դրա որոշում հանդիպման լավագույն խաղացողին,իսկ մրցաշրջանի վերջում տարվա լավագույնին։

Ապագան խմբագրել

Ներկայումս սպորտային գլխավոր խնդիրը դրանք մրցավարական սխալներն են:Որոշ սպորտաձևերում այժմ օգտագործում են տեսակրկնությունների համակարգը,որի օգնությամբ մրցավարները դիտում են դրվագը տարբեր անկյուններից:Սակայն դրանք շատ ժամանակ են ծախսում և միշտ չէ,որ հանգեցնում են ճիշտ որոշման:Այդ իսկ պատճառով նախատեսված է ստեղծել սարքեր որոնք ավելի արագ և ավելի ճշգրիտ որոշումներ կկայացնեն:[2]

Աշխատանքներ են գնում նաև մեկնաբանող սարքեր ստեղծելու մեջ,որոնք սպորտային իրադարձություները ենթագրերի օգնությամբ կմեկնաբանեն դիտորդին,դիտորդի համար հասկանալի լեզվով։

Բացասական կողմեր խմբագրել

Արհեստական բանականությունը ստեղծված է մարդկանց կողմից և այդ պատճառով այն կարող է ունենալ կողմնակալություն:Այսինքն որևէ մարդ կարող է այնպես ծրագիր կազմել,որն իր սիրելի մարզիկին կներկայացնի ավելի լավ տեսանկյունից[4]։

Արհեստական բանականության օգտագործումը սպորտում կարող է նաև ազդել սպորտային որոշ մասնագետների գործազրկությանը(օրինակ սպորտային վերլուծաբանների)[5]։

Դրական կողմեր խմբագրել

Ապագայում արհեստական բանականության զարգացման հետ կնվազեն դրա ազդեցության բացասական կողմերը:Արհեստական բանակությունը կբարելավի սպորտային հետախուզումը(անգլ. scouting)[3], մարզումը, անվտանգությունը, ֆիտնեսը և այլն[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. AI in Sports: Are you ready for Artificial intelligence in Games?
  2. «Тренеры используют искусственный интеллект для победы в спортивных играх». Искусственный интеллект, искусственный разум, системы искусственного интеллекта (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. Արհեստական բանականությունը պարզել է Մեսի - Ռոնալդու դիմակայության հաղթողին
  4. What Are The Negative Impacts Of Artificial Intelligence (AI)?
  5. Ghazaryan, Tatev (2019 թ․ հուլիսի 29). «Արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվում աշխարհը». Enlight Studies. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Joshi, Naveen. «Here's How AI Will Change The World Of Sports!». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Understanding Machine Learning- Shai Shalev-Shwartz,Shai Ben-David (անգլերեն)
  • Mentopolis (Die Gesellschaft des Geistes)-Marvin Minsky(գերմաներեն)
  • Искусственный интеллект. Возможные пути, опасности и стратегии-Ник бостром(ռուսերեն)