Արհեստական բանականությունը խոհանոցում
Արհեստական բանականությունը իր կիրառությունը գտել է նաև խոհանոցում։ Այժմ կան խելացի սառնարաններ, հավելվածներ, որոնք դուրս են բերում բաղադրատոմսը լուսանկարից, խոհարար ռոբոտներ։ Այս ամենը արհեստական բանականության և մեքենայական ուսուցման միջոցով է կառավարվում։
Խելացի սառնարաններ[1] խմբագրել
Առաջին խելացի սառնարանը` LG Internet Digital Dios-ը, ստեղծվել է LG-ի կողմից` 2000 թվականին։ Այժմ խելացի սառնարաններ արտադրում են LG, GE և Samsung կազմակերպությունները։
Խելացի սառնարանները ունեն սենսորային էկրան, որի միջոցով էլ նրանք կառավարվում են։ Խելացի սառնարանները կարող են բաղադրատոմսեր ստեղծել, հիմնվելով սառնարանում ունեցած մթերքներից։ Նրանք տեղեկացնում են, թե երբ է յուրաքանչյուր ապրանքի պիտանելության ժամկետը սպառվում, թե երբ է անհրաժեշտ փոխել ջրի ֆիլտրը։ Դուք նաև կարող եք խանութից տեղեկանալ արդյոք որևէ մթերքի կարիք ունեք, թե ոչ։
Նկարից բաղադրատոմս[2] խմբագրել
Արհեստական բանականության միջոցով ստեղծվել է մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է պարզապես մի քանի վայրկյանում ուտեստի լուսանկնարի միջոցով ստանալ նրա բաղադրատոմսը։ Ծրագիրը ստեղծվել է Facebook AI-ի կողմից։ Ծրագիրը նախ դուրս է բերում բոլոր բաղադրիչները, ապա պատրաստման եղանակը։ Սակայն այն չի կարող ասել, թե ինչպիսի տապակի մեջ պետք է այն պատրաստել, ջեռոցի ջերմաստիճանը, ինչ ալյուր պետք է օգտագործել, և այլն։ Ծրագիրը կարող է ասել, թե ինչ բաղադրիչներ պետք է օգտագործել, ինչ հերթականությամբ պետք է խառնել բաղադրիչները։ Այսպիսով ծրագիրը դուրս է բերում ընդհանուր բաղադրատոմսը։
Խոհարար ռոբոտներ[3] խմբագրել
Ինչպես հայտնի է բոլորին, ռոբոտաշինությունը գրավել է բազմաթիվ բնագավառներ։ Բացառություն չէ և խոհանոցը։ Այժմ կան բազմաթիվ ռոբոտ խոհարաներ, որոնք կպատրաստեն ճաշ, ապա կլվանան սպասքը։ Ռոբոտները ունակ են կատարել որոշ կարևոր ֆունկցիաներ սննդի պատրաստման համար։ Ռոբոտները կարող են մանրացնել սնունդը, նույնիսկ ամենադժվարները և ունենալ կատարյալ արդյունք։ Նրանք կարող են պատրաստել խյուս, օգտագործելով ամենատարբեր բաղադրիչները։ Ռոբոտների միջոցով հնարավոր է նաև կշռել բաղադրիչները և պատրաստել ուտեստներ հստակ չափաբաժիններով։ Ռոբոտները կարող են եփել ցանկացած մթերք, հիանալի կերպով վերահսկելով ջերմաստիճանը։ Բացառություն չեն նաև գոլորշիով պատրաստումը, հունցումը և հազարավոր ուտեստների պատրաստումը առանց որևէ մեկի միջամտության։
Նմանտիպ ռոբոտի օրինակ է Moley Robotics ընկերության Moley Kitchen-ը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Lifewire, Renée Lynn Midrack Writer Renée Midrack is a former writer for; Technology, Where She Wrote on Emerging; Midrack, smart devices Midrack has been writing about technology for 15+ years our editorial process Renée Lynn. «What Is so Smart About a Smart Fridge?». Lifewire (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Photo2recipe: рецепт блюда по одному фото». Хабр (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Խոհարար Ռոբոտ Խոհանոցում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
Գրականություն խմբագրել
Искусственный интеллект: современный подход(ռուսերեն)
superintelligence, paths, dangers, strategies(անգլերեն)
Leben 3.0:Mensch sein im Zeitalter Künstlicher Intelligenz(գերմաներեն)