Արկադի Անատոլիի Նովիկով (ռուս.՝ Арка́дий Анато́льевич Но́виков, հուլիսի 25, 1962(1962-07-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանյան ձեռնարկատեր, ռեստորատոր, Վլադիմիր Պուտինի հավատարմատար անձ[1]։

Արկադի Նովիկով
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1962(1962-07-25) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունռեստորատոր
Կայքnovikovgroup.ru
 Arkadiy Novikov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արկադի Նովիկովը ծնվել է 1962 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում։ Ավարտել է № 174 խոհարարական ուսումնարանը (2005 թվականին ձևափոխվել է և դարձել Ծառայությունների ոլորտի քոլեջ № 44)։

  • 5 տարի աշխատել է «Ունիվերսիտետսկի» ռեստորանի խոհարարի պաշտոնում։
  • «Հավանա» ռեստորանում աշխատել է գլխավոր խոհարարի տեղակալ։
  • Գլխավոր խոհարար «Օլիմպիյսկիյե օգնի» ռեստորանում։
  • 1990 թ.-ից աշխատում է Գորկու անվան մշակույթ և հանգստի կենտրոնական այգում Ստաս Նամինի կողմից բացված «Hard Rock Cafe»-ի գլխավոր խոհարար։
  • 1992 թվականին Նովիկովը բացում է իր առաջին «Սիրենա» ռեստորանը։
  • 1996 թվականին բացում է ռուսական խոհանոցի հետխորհրդային «Ցարսկայա օխոտա» ռեսրոտանը։
  • 1996 թվականին «Յոլկի-Պալկի» տրակտիրի բացումը, որը տարիների ընթացքում դարձել է ռուսական խոհանոցի դեմոկրատական ռեստորանների խոշորագույն ռուսաստանյան ցանցը։
  • 1997 թվականին «Բելոյե սոլնցե պուստինի» ռեստորանի բացումը։
  • 2002 թվականին «Բիսկվիտ» ռեստորանի բացումը։

Դրանց հաջորդում են «Vogue café», «Գալերեա», «Վեսնա» ռեստորանների բացումը։

1992 թվականին տարբեր ռեստորատորների և ներդրողների հետ միասին Արկադի Նովիկովը ստեղծում է ավելի քան 30 ռեստորանային նախագիծ, որոնց թվում են. «Ցարսկայա օխոտա», «Սիրենա», «Ուզբեկստան», «Սիր», «Մարկետ», «Վանիլ», Vogue-café, «Գալերեա», Cantinetta Antinori, «Բիսկվիտ», China Club, «Բարաշկա» ռեստորանները, նաև ցանցային նախագծեր բնօրինակ կոնցեպցիաներով դեմոկրատական սեգմենտում, որոնք են. «Յոլկի-Պալկի», «Մալենկայա Յապոնիա», «Պյատ զվյոզդ», «Սուշի Վյոսլա», «Քիշ-Միշ», «Յոլկի Պալկի պո…».

2002 թվականին կազմակերպել է «Ագրոնոմ» կոչվող սեփական ջերմոցային տնտեսությունը։ 2005 թ.-ից զբաղվում է Novikov բրենդի տակ էկոլոգիապես մաքուր արտադրանքի ստեղծման և առաջ շարժման գործով։

2012 թվականին նախատեսված է «Մոսկվա» հյուրանոցում Նովիկովի ռեստորանի բացումը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2008 թվականին Արկադի Նովիկովը ձեռք է բերել €26 միլիոն Fontanelle վիլլան, որը նախկինում պատկանում էր իտալացի դիզայներ Ջաննի Վերսաչեին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել