Արթուր Խաչատրյան (իրավաբան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Խաչատրյան (այլ կիրառումներ)

Արթուր Մանվելի Խաչատրյան (ռուս.՝ Хачатрян Артур Манвелович, հունվարի 27, 1985(1985-01-27)), Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, Royal Diplomatic Club-ի պատվավոր դոկտոր[1][2][3]։

Արթուր Խաչատրյան
Ծնվել էհունվարի 27, 1985(1985-01-27) (39 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1985 թվականի հունվարի 27-ին՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկում։

2007 թ-ին ավարտել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիի արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը։

2010 թվականին ավարտել է հետբուհական ուսումը ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։

2019 թ-ին ավարտել է Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը։

2015-ին ընտրվել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահի պաշտոնում։

2015 թվականի ապրիլին Պետրոպավլովսկ-Կամչատսկիիում կանգնեցրել է հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին[3][4]։

2016 թվականից՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական։

2016-ին Կամչատկայի տարածքում բացել է կիրակնօրյա դպրոց՝ հայոց լեզվի և պատմության ուսումնասիրության համար[5]։

2016 թվի հունիսին նախաձեռնել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիի և Գյումրիի`որպես եղբայր քաղաքների, հուշագրի ստորագրումը[6]։

2019-ին կազմակերպել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի դեսպանի աշխատանքային այցը Կամչատկայի տարածք[1]։

2020 թվականին նրա նախաձեռնությամբ անդրօվկիանոսային բեռնանավը անվանակոչվել է Առնո Բաբաջանյանի անունով, իսկ[7][8]։

2021 թվականին Պետրոպավլովսկ-Կամչատսկիի երաժշտական դպրոցը վերանվանվել է Առնո Բաբաջանյանի անունով[9][10]։

Ձեռքբերումները խմբագրել

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու
  • Խաղաղության դեսպան
  • Royal Diplomatic Club-ի պատվավոր դոկտոր

Մրցանակներ խմբագրել

ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ[11]

«Մայրական երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետություն)[12]

Մահաթմա Գանդիի հիշատակի շքանշան (Լոնդոն)

Շքանշան «BRICS FORUM» (Լոնդոն)[1]

«REGAL BRITISH AWARD» (Լոնդոն. Բրիտանական թագավորական մրցանակ)[13]

«Արծաթե խաչ» շքանշան (Ռուսաստանի հայերի միության նախագահի կողմից)[14]

«Երախտագիտություն» մեդալ (Արցախի Հանրապետության Նախագահի կողմից)[12]

Պետրոպավլովսկ-Կամչատսկիի քաղաքային մարզի ղեկավարի պատվո վկայագիր (նշանակալի անձնական ներդրման և «Чужих детей не бывает» բարեգործական միջոցառմանը ակտիվ մասնակցության, սոցիալական պատասխանատվության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Руководитель армянской общины Камчатки Артур Хачатрян». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2021 թ․ փետրվարի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Союз армян России на Камчатке: свои, а не чужие». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 Media, Noev Kovcheg. «Армянский хачкар в православном храме Петропавловска-Камчатского». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  4. One, Studio. «На Камчатке армяне живут одной дружной семьей - - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Воскресная школа армянской диаспоры Камчатского края - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Армянский Гюмри и Петропавловск-Камчатский станут городами-побратимами». РИА Новости (ռուսերեն). 20160607T2338. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  7. «В Приморье танкеру присвоено имя композитора Арно Бабаджаняна». portnews.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Трансокеанский танкер во Владивостоке получил имя советского композитора Арно Бабаджаняна - Дальний Восток || Интерфакс Россия». www.interfax-russia.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  9. «Музыкальная школа имени Арно Бабаджаняна может появиться на Камчатке – ИА Камчатка». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Музыкальная школа имени Арно Бабаджаняна может появиться на Камчатке». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Председатель Союза армян России в Камчатском крае Артур Хачатрян награжден почетной медалью в Арцахе». www.aravot-ru.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  12. 12,0 12,1 «Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Արթուր Խաչատրյանին. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդվում է». aravot.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Новые достижения известного российского общественного деятеля: Артур Хачатрян получил высокую награду в Лондоне». www.aravot-ru.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  14. «Артуру Хачаряну вручили орден «Серебряный крест» – ИА Камчатка». pressa41.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Почетные грамоты Главы ПКГО - страница 4». duma.pkgo.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.