Արզնի բալնեոկլիմայական սրտաբանական առողջավայր

Արզնի բալնեոկլիմայական սրտաբանական առողջարան, առողջարան ՀՀ Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի կիրճում՝ ծովի մակերևույթից 1250-1300 մ բարձրության վրա, Երևանից 20 կմ հյուսիս։

Կլիմա խմբագրել

Կլիման չափավոր տաք է՝ ձմեռը՝ մեղմ, ամառը՝ հով։ Հուլիսի օդի միջին ջերմաստիճանը 22, 3 °C է, հունվարին՝ -5, 2 °C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2236 ժ, տարեկան տեղումները՝ 385 մմ։

Բուժիչ գործոններ խմբագրել

Հիմնական բուժիչ գործոններն են ածխաթթվական, քլորիդ-հիդրոկարբոնատային, նատրիում-մագնեզիումային հանքային ջրերը։ Բուժման եղանակներն են հանքային ջրով լոգանքները, ջրաբուժական և ֆիզիոթերապևտիկ բուժումները, բուժական մարմնամարզությունը, քայլաբուժությունը։ Գործում են №1 և №2 մեծերի և մանկական ու Երկաթգծի վարչության առողջարանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։