Արեգի ձոր, ձորակ Արևմտյան Հայաստանում, Ակն քաղաքի մոտ ծայրագույն հարավում, Ապուլչեխ լեռան ստորոտում։ Արեգի ձորի փոքրիկ գետահովիտը Արեգի գյուղը բաժանում է Ակն քաղաքից։ Սրանով հոսող գետը մինչև Եփրատին միանալը ոռոգում էր պարտեզները և բանեցնում մի ջրաղաց[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 419 — 992 էջ։