Արգենտինայի սփյուռքահայ երաժշտություն։ Արգենտինայում հայ արվեստագետները մեծ ներդրում ունեն ազգային երաժշտության և պարարվեստի պահպանման ու զարգացման մեջ։

«Միջազգային հանդիպումների փառատոն» խմբագրել

Ճանաչված կոմպոզիտոր Ալիսիա Թերգյանը 1968 թվականին կազմակերպել է «Միջազգային հանդիպումների փառատոնը», ավելի ուշ՝ նվագախումբ։

Երգիչներ խմբագրել

Բուենոս Այրեսի «Կոլոն» օպերային թատրոնի ճանաչված երգիչներից են Մանուկ Հալպերյանը, Շամիրամ Թորոսյանը, Նուրիցա Գասաբյանը։

Դաշնակահարներ խմբագրել

Հայտնի դաշանակահարներ են Անթառամ Ահարոնյանը, Իզաբել Միսակյանը։

Ջութակահարներ խմբագրել

Ջութակահարներ Րաֆֆի Զմրուխտյանը, Ռոման Ափրիկյանը, դիրիժորներ Վահագն Մինասյանը, Ձարուհի էլմեսեգյանը, ժան Ալմուխյանը և ուրիշներ։

Երգչախմբեր խմբագրել

Հիմնադրվել են «Կոմիտաս» (1929), «Արաքս» (1957), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» (1958), «Շնորհալի» (1980) և այլ երգչախմբեր։

Պարարվեստ խմբագրել

Պարարվեստի զարգացմանը նպաստել են պարուհիներ էմե Աբրահամովան, Նանի Մորան, Լիա Սիրույանը (նաև պարուսույց) և ուրիշներ։

Պարախմբեր խմբագրել

Հայտնի են «Գայանե» (1960), «Նաիրի» (1978), «Մասիս» (1993) պարախմբերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։